Երբեմն ճակատագիրը փոխել հնարավոր է ընդամենը մեկ ճիշտ որոշումով։ Մեր այսօրվա պատմության հերոսուհին՝ Մարիան, համացանցում ծանոթացել է մի տղայի հետ։
Մարիան և Դևիդը ծանոթացել են ծանոթությունների կայքում, բայց ոչ թե ռոմանտիկ հարաբերությունների սկսելու համար, այլ պարզապես ընկերանալու համար։

Նրանք երկուսն էլ տառապում էին ավելորդ քաշի պատճառով, հետևաբար, միանգամից ընդհանուր լեզու գտան։ Դևիդն ու Մարիան շատ մտերմացան և որոշեցին նիհարել միասին։
Բայց քանի որ Մարիան ապրում էր Շվեդիայում, իսկ Դևիդը՝ ԱՄՆ-ում, նրանք չէին կարողանում միասին մարզասրահ գնած և այդ պատճառով միմյանց ուղարկում էին իրենց արդյունքների տեսագրություններն ու լուսանկարները։

Ի սկզբանե աղջիկն ու տղան միմյանց աջակցում էին միայն որպես ընկերներ, բայց ժամանակի ընթացքում նրանք երկուսն էլ հասկացան, թե իչքան են մտերմացել։
Մեկ տարի անց Դևիդը որոշեց այցելել Մարիային իր հայրենի երկրում, և այդ հանդիպումը օգնեց նրանց հասկանալ իրենց զգացմունքների իրական լինելը։

Նրանք շարունակել են նիհարել միասին և մեկ տարի անց նրանց հաջողվել է կորցնել իրենց նախկին քաշի կեսը։ Իսկ հետո Դևիդը Մարիային առաջարկություն է արել, և այժմ նրանք երջանիկ ամուսիններ են և բնակվում են ԱՄՆ-ում։





























