Այս հատկանիշները ձգում են դեպի ձեզ տղամարդկանց բնազդային և ինտուիտիվ մակարդակով։
1. Եղեք դասական եւ էլեգանտ, այլ ոչ թե գռեհիկ։
Ինչ վերաբերում է բնազդներին, դա ոչ միայն ֆիզիկական կարիք է։
Ուղեղը նաեւ գնահատում է կարգավիճակը եւ սեռական ներգրավումը սերտորեն կապված է դրա հետ: Ընդ որում, բարձր կարգավիճակը կապված չէ փողի և հարստության հետ։ Դա ավելի շատ հիգիենայի, մտավորականության, զգացմունքային հասունության մասին է: Այս պահերը պատմում են տղամարդուն, որ նրա առաջ, այսպես կոչված, ալֆա-կին է։
Պահիր քեզ արժանապատվությանբ։
2. Նա ցանկանում է տեսնել ձեզ իրական։
Հեշտ չէ տղամարդուն ցույց տալ ձեր բնավորության նուրբ և ավելի զգայուն կողմերը։ Բայց դա ավելի խորը մակարդակի ժամադրությամ մի մասն է՝ կիսվել այն մտքերով, որոնք դուք չեք պատմում բոլորին անընդմեջ։
Իհարկե, դա անհրաժեշտ է անել ոչ առաջին ժամադրության ժամանակ, թե չէ դուք պարզապես կվախեցնեք նրան։ Բայց քանի որ հարաբերությունները զարգանում են, դուք պետք է ցույց տաք ձեր հուզական կերպարը։ Կիսվեք նրա հետ վախերով, բարդ հիշողություններով, ապրումներով։ Եթե նա արժանի է նման վստահության, եթե նա գնում է ձեզ ընդառաջ, ապա մի վախեցեք նրա առաջ բացվել։ Նա կգնահատի դա։
3. Ձեր կանացիությունը։
Դա միայն զգեստներ հագնելը, բարձրակրունկներ կրելն ու աղջկական թեմաներ քննարկելը չէ, կանացիությունը այնքան էլ մակերեսային չէ։ Տղամարդու աչքերում կին լինել նշանակում է լինել այն, ինչ իրեն դուր է գալիս: Թույլ տվեք նրան հոգ տանել ձեր մասին, հոգ տանել իր մասին, պահպանել իր ձգտումները եւ երազանքները։ Տղամարդիկ շատ են գնահատում կնոջը, ով հասկանում է նրանց նպատակները և աջակցում է։ Սա է նրա կանացիությունը՝ լինել աջակցող, օգնել նրան հասկանալ իր զգացմունքները, որտեղ նա իր նման հմուտ չէ: Եվ պետք է տղամարդուն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։
4. Մնացեք նրա համար առեղծված։
Տղամարդը չպետք է կորցնի քեզ համար որսի զգացումը։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Սիրախաղ արա նրա հետ հասարակական վայրերում, նույնիսկ եթե դուք մի հարյուր տարի միասին եք։ Մտածեք կատակներ, որոնք հասկանում եք միայն դուք երկուսով։ Կատակեք այն մասին ինչի մասին սովորաբար վիճում եք։ Դա նրան կզարմացնի և հետաքրքրություն կառաջացնի։



























