Ջոն Լենոնի 22 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում

Լեգենդար երգիչ Ջոն Լենոնն իր սիրո ու խաղաղության գաղափարներով ցնցել է ամբողջ աշխարհը։

Նրա մտքերն այնքան հոգեհարազատ են, որ ուղղակի չես կարող դրանք կարդալ ու չհուզվել։ Առաջարկում ենք ծանոթանալ լեգենդի 22 մտքերին։

№1.

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ պետք է թաքնվենք՝ մեր սիրելի մարդու հետ սիրով զբաղվելու համար, այնինչ բռնությունը բացեիբաց կարող է փողոցներում վխտալ։

№2.

Անկեղծությունը թույլ չի տա շատ ընկերներ ունենալ, բայց նրանց, ում ձեռք կբերեք, կմնան ձեր կյանքում ընդմիշտ։

№3.

Հաջողության կարող է հասնել յուրաքանչյուրը. պետք է ամեն օր կրկնել այս խոսքերը և հաջողությունը կգա։

№4.

Յուրաքանչյուր տղամարդու հաջողության գաղտնիքը կինն է. անգամ Նապոլեոնը առանց կնոջ սովորական անհաջողակ հիմար կլիներ։

№5.

Կյանքն այն է, ինչ տեղի է ունենում քեզ հետ, երբ դու ապրելու ծրագրեր ես կազմում։

№6.

Կյանքդ հաշվիր ոչ թե ապրած տարիներով, այլ ձեռք բերած ընկերներով, իսկ երջանկությունդ՝ ոչ թե արցունքներով, այլ ժպիտներով։

№7.

Եթե ինչ-որ մեկն ասի, որ սերն ու խաղաղություն այլևս նորաձև չեն, ապա նա ուղղակի հիմար է. սերն ու խաղաղությունը նորաձև են միշտ։

№8.

Մեր հասարակությունը խելագար մարդկանց կույտ է, ովքեր վազում են խելագար նպատակների հետևից։

№9.

Կյանքն ավելի լավն է դառնում, երբ ապրում ես փակ աչքերով ու չես տեսնում, թե ինչ է կատարվում շուրջդ։

№10.

Սերը մարդկային հպարտության ամենահրաշալի տառապանքն է։

№11.

Եթե կանգնած ես անունդի եզրին ու մտածում ես թռնել ներքև, թե ոչ, ապա ուղղակի թռի՚ր։

№12.

Մեր ոտքերի տակ դժոխք չկա. միայն երկինք կա՝ գլխավերևում։

№13.

Ժամանակը, որ ծախսվում է հաճույքների համար, այլևս չի կարող համարվել ծախսված ժամանակ։

№14.

Ցավն ու կատակը միշտ էլ իրար կողք կողքի են քայլում։

№15.

Միակ բանը, որ պետք է մարդուն սերն է. հենց սերն է մարդուն դարձնում մարդ։

№16.

Ինչ էլ որ մենք ասենք, այն երբեք չի համապատասխանի նրան, ինչ մենք ցանկացել ենք ասել։

№17.

Անիմաստ է փորձել ատել նրան, ում սիրում ես, եթե նրան իրոք ես սիրում։

№18.

Հետաքրքիր է, որ երբ քո վրա սկսում են հող լցնել, ամբողջ աշխարհը հասկանում է, որ սիրում է քեզ։

№19.

Երազները միշտ էլ վերջանում են. պետք է ուղղակի գործել։

№20.

Տվե՛ք աշխարհին հնարավորություն ապացուցելու, որ ինքն այնքան էլ վատը չէ։

№21.

Իրականությունը շատ բան թողնում է երևակայությանը։

№22.

Սարսափելի է, որ մարդուն այնքան ժամանակ չեն բացատրում, թե ինչ է սեքսը, որ նա սկսում է դրա մասին իմանալ ուրիշների պատերից։

Կիսվել սոց․ ցանցերում
X