Չեյզ Գրինը՝ 28 տարեկան, եւ Մարիախոսե Տրեխոն՝ 25 տարեկան, հայտնի են դարձել իրենց տան լուսանկարները հրապարակելուց հետո:
Զույգը վաճառել է տունը եւ աշխատանքից հեռացել ճամփորդությունների համար։

Նրանք գնեցին հին ավտոբուս եւ 4 ամսվա ընթացքում այն վերածեցին տան՝ ծախսելով ընդամենը 16000 դոլար։

Տունը ունի ամեն ինչ, ինչն անհրաժեշտ է հարմարավետ կյանքի համար, նույնիսկ շատ մեծ մահճակալ , բաղնիք, ցնցուղ։ Էլեկտրաէներգիան տունը ստանում է արեւային վահանակներից, ջրի համար կա հատուկ բաք։

Տանը կա հարմարավետ ճաշասենյակ, որտեղ հարմար է աշխատել եւ պարզապես հանգստանալ։

Զույգի հետ միասին տանը ապրում են երկու շներ։

Ննջասենյակում կա աշխատանքի վայր։


Հյուրասենյակ՝ հարմարավետ եւ ընդարձակ։



Այժմ նրանք կարող են ճանապարհորդել ամբողջ ընտանիքով։


Նրանք նույնիսկ տանը ունեն փայտի վառարան և տանիքին՝ գամակներ։

“Մենք ապրում էինք 2000 քառակուսի ոտնաչափ մակերեսով մեծ տանը, և մենք ունեինք սենյակներ, որոնք մենք նույնիսկ չէինք օգտագործում ։ Հիփոթեք եւ թանկարժեք կոմունալ ծախսերը՝ համատարած վատնում”։

Չեյզը ծագումով Նոքսվիլից է, իսկ Մարիախոսեն Մերիդայից՝ Վենեսուելայից, նրանք միշտ երազել են ճանապարհորդել, եւ այժմ նրանց երազանքը կատքրվում է։


Նրանք ճանապարհորդում են աշխարհով հարմարավետությամբ


Այժմ զույգը շատ վառ նկարներ եւ տպավորություններ ունի:


Զույգը աշխատում է հեռակա, եւ դա թույլ է տալիս նրանց ճանապարհորդել ամբողջ երկրում։

Ամուսինները անգործ րեն մնում եւ աշխատում են, Մարիախոս որպես դիմահարդար֊նկարիչ, իսկ Չեյզը որպես վեբ դիզայներ եւ գրաֆիկական դիզայներ։

Նրանք գնացել են իրենց տնակով Վիսկոնսինից Արիզոնա, Պուերտո Ռիկոյից Թենեսի։
Իրենց արկածների մասին նրանք պատմում են անձնական միկրոբլոգում։


Զույգն ապրում է վառ կյանքով և շատ ուրախ են, որ հսկայական տունն ազատել են։


Հնարավոր է, որ հետագայում նրանք մի փոքր տուն գնեն ընտանիքի համար:


Ինչպե՞ս եք գնահատում նրանց տունը։


Հարմարավետ եւ նուրբ։


Բազմոցը փոխակերպվում է լրացուցիչ մահճակալի։


Ելք դեպի տանիք։


Տարածքը ունի ցանցաճոճ։


Հետագայում զույգը մտադիր է գնել հողատարածք եւ կառուցել մի փոքր տուն: Բայց ճանապարհորդությունը միշտ կդառնա մի մասը իրենց կյանքի։



























