Կենդանակերպի 3 կանայք, ում հետ հարաբերություններում պետք է համբերատար լինել

Հետաքրքիր

Խեցգետին:

Խեցգետինները բավական բարդ մարդիկ են, քանի որ չափազանց զգացմունքային են, խոցելի, կամակոր:

Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են թաքցնել իրենց զգացմունքները, ճնշել էմոցիաները, ինչը հանգեցնում է առավել անկանխատեսելի իրավիճակների:

Կին Խեցգետինները մշտական ուշադրության կարիք ունեն. նրանք ցանկանում են միշտ տեսնել և համոզված լինել, որ իրենց սիրում են: Տրամադրության մարդ են, ում կողքին կարող է լինել բացառապես սիրող զուգընկեր:

Առյուծ:

Կամակոր են, պահանջկոտ: Կին Առյուծները մշտական հաճոյախոսությունների, ուշադրության, նվերների կարիք ունեն:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց հպարտ թագուհու պես են պահում, քանի որ կարծում են, որ ծնվել են աշխարհը զարդարելու և ուշադրության կենտրոնում լինելու համար:

Առյուծ կնոջ զուգընկերը մշտապես նրա ստվերում է լինում, խաղում երկրորդ ջութակի դերը, չնայած կին Առյուծներն այնքան ջերմություն և սեր են նվիրում զուգընկերոջը, որ վերջինս հեռանալու ցանկություն չի ունենում:

Կարիճ:

Կարիճի հետ հարաբերությունները նման են պատերազմի: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կրքոտ են, իշխող, չափազանց զգացմունքային:

Նրանց հոգում բազմաթիվ կրքեր, հակասական զգացմունքներ կան, որոնք ազդում են սիրային հարաբերությունների վրա:

Կարիճին սիրելը կարող է բավական վտանգավոր լինել, քանի որ երբեք չեք կարող իմանալ՝ ինչ սպասել նրանից՝ սե՞ր, թե՞ անզիջում պայքար:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում