Մոնա Լիզան իրականում տղամարդ էր, ում սիրահարված էր Լեոնարդո դա Վինչին. ո՞վ էր նա՝ մշակութաբանների շոկային բացահայտումը

Մշակութաբանները հանդես են եկել Մոնա Լիզայի նկարի նոր բացահայտմամբ. Մոնա Լիզան իրականում եղել է տղամարդ, ում սիրահարված էր Լեոնարդո դա Վինչին։ Սակայն ո՞վ էր նա և ինչու՞ են ժամանակակից մշակութաբաններն եկել այդ եզրակացության։

Պարզվում է, որ նրանք նշում են, թե այդ ժամանակների Իտալիայում տղամարդիկ ևս կարող էին հագնվել այնպես, ինչպես նկարի հերոսուհին։ «Նայե՚ք նկարին,-նշում են նրանք,- դուք կարո՞ղ եք հասկանալ, թե նկարի հերոսն ո՞վ է՝ կին, թե տղամարդ։ Նրա դիմագծերը նման են տղամարդու դիմագծերի, իսկ այդ հագուստը հեշտությամբ կարող էին կրել նաև տղամարդիկ»։

Սիլվանո Վինչենտին, ով համարվում է Իտալիայի մշակութային կոմիտեի նախագահ, նշում է, որ նկարի բացահայտման նոր տարբերակ է գտել։ Այս տարբերակում Մոնա Լիզան տղամարդ է և նա անգամ չի էլ ուզում վիճարկել դրա ճշմարտացիությունը։ Սիլվանոն նշում է, որ այս տարբերակն ամենահիմնավորվածն է և բացատրում է, թե ինչպես է եկել այդ եզրակացության։

Մոնա Լիզան իրականում տղամարդ էր, ում սիրահարված էր Լեոնարդո դա Վինչին. ո՞վ էր նա՝ մշակութաբանների շոկային բացահայտումը

Գուցե շատերը շարունակում են կարծել, որ Մոնա Լիզան ուղղակի Ֆլորենցիայի հարուստ վաճառականներից մեկի կինն էր, կամ մեկ այլ՝ Կառլա Գլորիի տարբերակի համաձայն, նա Միլանի հարուստ վաճառականներից մեկի աղջիկն էր, բայց Սիլվանոն վստահ է, որ այս բոլոր տարբերակները հիմնավորված չեն. դրանք ուղղակի ստեղծվել են, որ թաքցնեն դա Վինչիի իրական հակումները։

Ըստ այս բացահայտման՝ Լեոնարդոյի երիտասարդ օգնականը՝ Ջան Ջակոմո Կապրոտին, հասցրել էր նվաճել դա Վինչիի սիրտը։ Նա դա Վինչիի հետ աշխատում էր 1490-1510թթ.-ներին ու նրան կարելի է տեսնել դա Վինչիի այլ նկարներում ևս։ Օրինակ նկարներից մեկում, որտեղ պատկերված է իբր կաթոլիկ սուրբ, ակնհայտ է, որ հերոսի դիմագծերը կարծես նույն Մոնա Լիզայի դիմագծերը լինեն։

Մոնա Լիզան իրականում տղամարդ էր, ում սիրահարված էր Լեոնարդո դա Վինչին. ո՞վ էր նա՝ մշակութաբանների շոկային բացահայտումը

Մշակութաբան Սիլվանոն վստահեցնում է, որ հենց այս նկարում էլ պատկերված է հայտնի Ջակոմոն, ով դարձել է Մոնա Լիզայի ոգեշնչման աղբյուր ու մինչ օրս կարողացել է թաքցնել իր իրական էությունը, քանի որ դեռևս դա Վինչիի ժամանակաշրջանում նա կարող էր դատապարտվել , եթե պարզվեր, որ հանճարեղ նկարիչը սիրահարված է տղամարդու և պատկերել է հենց նրան։ Ասում են՝ հենց դա է պատճառը, որ նկարիչը հերոսին հերոսուհի է դարձրել ու կնոջ անուն տվել։

Մոնա Լիզան իրականում տղամարդ էր, ում սիրահարված էր Լեոնարդո դա Վինչին. ո՞վ էր նա՝ մշակութաբանների շոկային բացահայտումը

Այս վարկածը, որքան էլ համոզիչ թվա, միևնույն է չի կարող ամբողջովին ո՛չ հերքվել, ո՛չ էլ հաստատվել. դա Վինչին մահացավ՝ մինչև օրս առեղծվածների մի ամբողջ կույտի տակ թաղելով հայտնի նկարի պատմությունը։

Կիսվել սոց․ ցանցերում
X