Գիտեք շատերին է հետաքրքիր այդ հարց․- “Արդյոք կա ընկերություն կնոջ և տղամարդու միջև”․ Ես ուզում եմ պատմել Ձեզ մի դեպք, որը պատահել է հենց ինձ հետ և դուք կստանաք Ձեր հարցի պատասխանը։ Ես ունեի մի կուրսեցի, որի հետ մենք ընկերացել էինք հենց սկզբում։
Ամեն ինչ շատ լավ էր մինչ այն պահը, երբ մեր ընկերական հավաքներից մեկի ժամանակ նա շատ խմեց, ու սկսեց ինձ դիպչել և ոչ երկիմաստ առաջարկներ անելով, խոստովանել իր զգացմունքները։ Առավոտյան նա ձևացրեց, որ ոչինչ չի պատահել, ես հասկացա, որ մեր ընկերությունը ավարտվեց։

Մեր հարաբերությունները ավարտվեցին և հանդիպելիս մենք ընդամենը ողջունում էինք իրար։
Անցավ 5 տարի, ես սկսեցի աշխատել կահույքի սրահում։ Դրանից 2 ամիս անց մեզ մոտ որպես մենեջեր աշխատանքի ընդունվեց հենց այդ կուրսեցին։ Ճիշտն ասաց, այնքան էլ ուրախ չէի այդ լուրը իմանալով, բայց նա ինքը ինձ մոտեցավ և սկսեց խոսել․ ես էլ պատասխանեցի։
Ծիծաղելի է, բայց մեկ թեյի գավաթից հետո մեր մեջ ամեն ինչ փոխվեց և ես շատ ուրախ եմ դրա համար։
Նմանատիպ հարաբերությունները մեր մոտ տևեցին մոտ 7 ամիս, հետո պարզվեց, որ նա ընկերուհի ունի և նրանք գնում են հանգստանալու։ Ես շոկի մեջ էի։ Ես ուղակի դադարեցի նրա հետ շփվել, ու երբ իր հետ խոսեցի, նա ասաց, որ սխալ է, բայց ոչինչ անել չի կարող իր. ընկերուհին հղի է։ Ես հեռացա աշխատանքից և հասկացա, որ ընկերություն գոյություն չունի։



























