Հետաքրքիր

15 բան, որ կինը պետք է անի մինչև 40 տարեկան դառնալը

Գոնե մեկ անգամ փոխել կարիերայի ընթացքը

Մենք սկսում ենք աշխատել մոտավորապես 20 տարեկանից: Միգուցե մեզ նույնիսկ թվում է, թե դա հենց մեր երազանքի աշխատանքն է: Սակայն միայն 30 տարեկանին մոտ ենք մենք սովորաբար հասկանում, թե իրականում ինչով ենք ուզում զբաղվել: Երբեմն մի աշխատանքը գումար է տալիս, իսկ մյուսը` հոգեկան բավարարվածություն: Բայց էությունն այն է, որ կարևոր է ինքդ քեզ ամենաքիչը գործունեության 2 ոլորտներում փորձելը:

Ինչ-որ խելացնոր բան անել

Այդպիսի բան պարտադիր 20 տարեկանում չի, որ լինում է: Երբեմն այդ խելագարությունը սկսվում է հենց 30 տարեկանում, երբ դուք հեռանում եք արդեն անտանելի դարձած աշխատանքից ու հետևում եք ձեր երազանքին, օրինակ, ուզում եք երեխաներին պարի դասեր տալ:

Ապրել միջոցներիդ համապատասխան

Հերիք են պարտքերը, ապառիկները և մտածված ու ցուցադրական հարստությունը: 40 տարեկանին մոտ արդեն վաղուց ֆինանսապես անկախ դառնալու ժամանակն է, և դա չի նշանակում՝ շատ հարուստ կյանքով ապրել, այլ նշանակում է՝ ապրել քո սեփական միջոցներին համապատասխան:

Սիրել ինքդ քեզ

Այո, դրա համար կարող են տարիներ պետք գալ: Ինչ-որ մեկի համար տարիքի հետ դա անելն ավելի դժվար է լինում, իսկ մյուսը, ընդհակառակը, ավելի հեշտ է դա անում: Սակայն կարևորն իրականում, էական չէ, հե՞շտ, թե՞ դժվար, բայց ինքդ քեզ սիրելն է, որպեսզի 40-ում սկսես իսկապես ծաղկել:

Գրավիչ լինել

Եթե դուք արդեն 23 տարեկան չեք, դա չի նշանակում, որ այլևս չեք կարող գեղեցիկ ու գայթակղիչ լինել: Այո, հիմա ավելի լավ է կարճ շրջազգեստ չհագնել, սակայն Շանելի փոքրիկ սև զգեստը նույնպես բավականին սեքսուալ ու հանելուկային տեսք կարող է ապահովել ձեզ համար: Չափավոր դիմահարդարում ու վարք, և դուք գրավիչ եք:

Գնալ երազանքի հետևից

Որոշ մարդկանց համար դա ինչ-որ խելացնոր բան անելու շարքից է, սակայն մի՞թե ավելի մեծ խելագարություն չի լինի այն, որ դուք այդպես էլ երբեք չփորձեք իրականացնել ձեր երազանքը, միայն որովհետև վախենում էիք:

Լինել ուրիշ երկրում

Սա հիանալի եղանակ է քեզ ու քեզ շրջապատողներին ուրիշ աչքերով նայելու, հասկանալու, թե ով ես դու, և որն է քո տեղն այս աշխարհում:

Դուրս գալ հարմարավետության գոտուց

Երբ մենք մեզ չափազանց հարմարավետ կյանք ենք թույլ տալիս, տեղի է ունենում լճացում: Դուք ինքներդ եք ձեզ շրջանակների մեջ դնում, սակայն ամենացնցողը ձեզ կարող է սպասել դրանց սահմաններից դուրս:

Գտնել իմաստը

Յուրաքանչյուրն այս աշխարհում իր նշանակությունն ունի: Գտեք այն, ինչը ձեր սրտին ստիպում է երգել երջանկությունից, ու աշխատեք ու ապրեք դրա համար:

Կազմել տղամարդու համար չափանիշերի սանդղակ ու դրանից քչին չհամաձայնել

Շատ հավանական է, որ 40 տարեկանում անհաջող հարաբերություններից հետո դուք ամուսնալուծված լինեք, բայց այդ ժամանակ դուք արդեն պետք է հստակ հասկանաք, թե ով է ձեզ պետք, ու չհաշտվեք որևէ մեկի հետ, ով այդ չափանիշերին չի համապատասխանում:

Իմանալ քո գինը

40-ին մոտ կինը գիտի, թե ինչ է ուզում: Նա պետք է հիշի իր արժեքը: Գիտակցությունը, թե դուք ինչ եք ուզում կյանքից, աշխատանքից ու հարաբերություններից, կօգնի ձեզ կենտրոնանալ ձեր նպատակների վրա ու հասնել դրանց իրականացմանը:

Սկսել նորից, ամբողջությամբ

Սարսափելի է կորցնել ամեն ինչ, և մենք չենք առաջարկում դա հատուկ անել: Բայց կյանքում ամեն ինչ կարող է պատահել, ու դուք պետք է դրան պատրաստ լինեք: Մի վախեցեք ամեն ինչ նորից սկսել: Սովորեք ընդունել այն, ինչը ձեզնից կախված չէ, ու չվախենալ փոփոխություններից:

Սիրել ողջ սրտով

Պետք չէ վախենալ սիրուց: Երիտասարդ տարիներին մենք կարող ենք թաքցնել մեր զգացմունքները, որպեսզի թույլ չթվանք: Մենք ուզում ենք մեզ հեռու պահել ցավից՝ հիմար չերևալու համար: Սակայն բաց ու կրքոտ սերն օգնում է մեզ դիմանալ այն ամենին, ինչ նա մեզ կարող է առաջարկել:

Ինչ-որ մեկին պատմել սեփական զգացմունքների մասին

Պարտադիր չէ խոսել միայն լավի մասին, պետք է պատմել նաև վատը: Մենք այնքան հաճախ ենք վախենում ինչ-որ մեկին նեղացնելուց, որ մտահոգվում ենք, թե ինչ կմտածեն մարդիկ մեր մասին, եթե մենք մեր տեսակետը հայտնենք: Պետք է կարողանալ խիզախություն ունենալ ու արտահայտել սեփական կարծիքը, սակայն նրբանկատորեն: Կարողացեք պաշտպանել ձեզ:

Պատմվածք գրել: Այո, պարզապես գրեք:

40 տարեկանին մոտ կինն արդեն բավականաչափ փորձառու է, որպեսզի այդ փորձը կիսի, ասենք, իր երեխաների հետ: Միգուցե դուք երբեք այդ մասին չեք մտածել, սակայն պարզապես փորձեք ձևակերպել ինչ-որ հիմնական խորհուրդներ, սկզբունքներ կամ ամենասովորական հիշողությունները: Արդյունքը կզարմացնի ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում