Ցանկացած տնային տնեսուհի իչ գաղտնիքներն ունի՝ կապված այս կամ այն ճաշատեսակի հետ։ Դա հատկապես վերաբերում է մսին։
Այս մթերքը շատ կամակոր է և սխալ պատրաստելու դեպքում այն բացարձակ համեղ չի ստացվի։ Դրա համար պետք է իմանալ միս պատրաստելու բոլոր նրբությունները, որպեսզի այն ստացվի համեղ և բավարարի ընտանիքի անդամներին։
Այսօր կիմանաք, թե ինչպես ճիշտ մարինացնել հավի միսը, որպեսզի այն բուրավետ, համեղ և նուրբ լինի։

Գազօջախի կամ տապակայի մեջ հավը համեղ պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է.
Հավի բդիկներ – 8 հատ
Թթվասեր/բարձր յուղայնությամբ մայոնեզ – 4 ճ/գ
Քացախ – 1 թ/գ
Կարմիր և սև կծու պղպեղ – յուրաքանչյուրից՝ 1 թ/գ
Մանանեխ – 0,5 ճ/գ
Սխտոր – 3 ատամիկ
Մսի համար կծու համեմունքներ – ըստ ճաշակի
Աղ – ըստ ճաշակի
Սկսենք։
Իրականում ամեն ինչ մաքսիմալ պարզ է։ Խորը թասի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները՝ միչև դառնա միատարր զանգված։ Սուր դանակով մսի վրա կտրվածքներ արեք և բդիկները դրեք մարինադով թասի մեջ։ Լավ շաղախեք և ծածկելով մարինադի զանգվածի հետ՝ մեկ ժամ թողեք սառնարանում։
Այնուհետև բդիկները շարեք թխելու տարայի մեջ և տեղադրեք գազօջախում՝ այն նախապես տաքացնելով 180 աստիճան։ Կարելի է մատուցել ինչպես առանձին, այնպես էլ կարտոֆիլի կամ մակարոնի հետ։ Բարի ախորժակ!








