Արտաքինը մեծ դեր է խաղում հարաբերություններում և, համաձայն վերջերս արված հետազոտության, Ֆլորիդայի Համալսարանի գիտնականները ուղիղ կապ են գտել կանացի երջանկության և արտաքինի միջև։
Հետազոտության մասնակիցների մեծ մասը 30-ի շրջանում էին։
Եվ երբ կինը իր ամուսնուց գեղեցիկ էր, նրանց հարաբերությունները հաջող էին։
Ինչո՞ւ։
Գիտնականների խոսքերով՝ տղամարդը, որը պակաս գրավիչ է, քան իր կինը, նրա հետ ավելի լավ է վերաբերվուկ՝ կարծես փորձելով կոմպենսացնել սեփական արտաքին թերությունները։
Նա շատ է օգնում տնային գործերում, նվերներ է տալիս։
Այսպիսի հարաբերություններում կինն ավելի շատ է զգում, որ իրեն սիրում ու գնահատում են։
Իսկ երբ հակառակն է, այսինքն տղամարդը կնոջից գեղեցիկ է, նրանց հարաբերությունները վատ են դասավորվում։
Կինը ճնշվածություն է զգում՝ լինելու այնպես գրավիչ, ինչպիսին տղամարդն է, սկսում է մարզվել և տարվել դիետաներով։
Մի խոսքով, գեղեցկությունը նայողի աչքերում է։
Ի՞նչ սկզբունքներով են գիտնականները որոշել՝ ով է գեղեցիկ տղամա՞րդը, թե՞ կինը։
Վերջ ի վերջո, կարևոր է ոչ թե արտաքին տեսքը, այլ վերաբերմունքը։
Այնպես որ, պարզապես մի մերժիր մարդուն, եթե նրա արտաքինում որևէ բան դուր չի գալիս։



























