Որդին մորը տարավ ծերանոց և խոստացավ երկու շաբաթից վերադառնալ. նա այդպես էլ չեկավ

Մի քանի շաբաթ առաջ աշխատանքի բերումով եղա ծերանոցներից մեկում։ Պետք է խոստովանեմ, որ դա ոչ այնքան հաճելի վայրերից է։ Այդ անօգնական մարդիկ ուժեղ ազդեցություն են գործում ինձ վրա. չեմ կարողանում համակերպվել, որ աշխարհում այդքան վատ երեխաներ կան…

Ծերանոցում պատուհանի մոտ մի ծեր տատիկ էր կանգնած։ Նա թեթև հագուստ էր հագել, կոշիկներ ընդհանրապես չկային. միայն գուլպա։ Ես մոտեցա և հարցրի.

-Տատիկ, ինչո՞ւ եք այդպես թեթև հագնված. կհիվանդանաք։ Եկեք օգնեմ Ձեզ։ Գնանք, լա՞վ։

-Չէ, աղջիկս։ Ինձ մոտ ամեն ինչ կարգին է. շուտով որդիս կգա և կվերցնի ինձ այստեղից։ Ես սպասում եմ նրան, ու…

Որդին մորը տարավ ծերանոց և խոստացավ երկու շաբաթից վերադառնալ. նա այդպես էլ չեկավ

Խեղճ կինը չհացրեց խոսքն ավարտել, երբ հանկարծ դայակները եկան և տարան նրան։

Երբ մտա տնօրենի աշխատասենյակ, հարցրի, թե ինչու է տատիկն այս վիճակում։ Նա այսպիսի պատմություն պատմեց. երկու ամիս առաջ որդին բերեց նրան թողեց և խոստացավ, որ երկու օրից կվերադառնա, բայց այդպես էլ չեկավ։ Նա չկա, իսկ մայրն ամեն օր պատուհանի մոտ սպասում է սիրելի որդուն։ Տատիկը ոչինչ չունի, այստեղ գտնվում է պետության խնամքի տակ, քանի որ թոշակը ստանում է նրա որդին։

-Կարո՞ղ եմ որևէ բանով օգնել այս խեղճ կնոջը,-հարցրի ես։

-Ցավոք, ոչնչով։ Որդուն այլև հնարավոր չէ խելք սովորեցնել, իսկ մնացածն անում ենք ինքներս, շնորհակալություն։

Դրանից հետո ես ամեն օր հիշում եմ այդ դեպքի մասին։ Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարող էր որդին այդպես դաժան լինել նրա հանդեպ: