Կյանքում կարևոր է ձգտել կատարելության և ունենալ որոշակի նպատակ։ Առանց դրա մարդը չի կարող գոյություն ունենալու իմաստ գտնել։ Այնպես կարևոր է Ձեր մեջ ունենալ ինչ-որ ցանկություն, որին կձգտեք. և ինչ հրաշանի է, երբ հասնում եք դրան։ Սրա հերթական ապացույցը 27-ամյա Լորա Դյուրխայմն է՝ ԱՄՆ-ից ։ Երկու տարի առաջ նա կշռում էր 160 կգ։ Պատկերացնու՞մ եք՝ դա ինչ շատ է։


Լորան միշտ սիրում էր համեղ սմվել և պատկել մահճակալին՝ դիտելով ֆիլմեր։ Իր քաշի մասին նա առանձնապես չէր մտածում։ Հավանաբար, նա անհրաժեշտ չէր համարում իր արտաքին տեսքին ուշադրություն դարձնել։ Եվ այո, Լորան չուներ իսկական ընկերներ, իսկ նրա բոլոր ծանոթները վաղուց կա’մ ամուսնացել են և երեխա ունեցել, կա’մ ունեցել են հարաբերություններ, ինչը Լորի մոտ երբեք չէր եղել։

Որպեսզի ինչ-որ կերպ զվարճանար՝ աղջիկը իր եղբոր հետ որոշեց ատրակցիոններ գնալ և որքան հիասթափված էր նա, երբ պարզապես չկարողացավ նստել բազկաթոռին։ Այդ ժամանակ նա, հազիվ զսպելով լացը, տուն հասավ։
Նրա եղբայրը, որը, ի դեպ, ակտիվ կենսակերպ էր վարում, Լորային առաջարկեք իր հետ մարզասրահ գնալ և մարզվել։ Աղջիկնը համաձայնվեց։ Նրա խոսքերով՝ սկզբում շատ դժվար էր և նա շատ կոմպլեքսներ ուներ, ամաչում էր։ Հետո Լորան սննդակարգից բացառեվ իր համար սովորական ուտեստները՝ կարտոֆիլի ֆրի, կոլա, տորթեր, տապակած միս։ Նա ուտում էր բացառապես սպիտակ միս՝ այն էլ երբեմն և աղցաններ։


Սննդակարգը մարզումների հետ միասին իրենց պտուղները տվեցին։ Աղջիկը երկու տարում կարողացավ 100 կիլոգրամ նիհարել! Անհավատալի ցուցանիշ։ Այժմ Լորան 60 կիլոգրամ քաշով գեղեցիկ և բարետես աղջիկ է, որին արդեն յուրսքանչյուր կերպար սազում է։ Նա նմանակման իսկական օրինակ է։




























