Այսպիսի նորամուծություններ տեսնելը զվարճալի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ…
Նորաձևության հայտնի տուն Gucci-ն ցուցադրել է “գարուն-ամառ 2020” նոր հավաքածուն և դարձել համացանցում ամենաքննարկվողը։ Այս ամենը՝ շնորհիվ մոդելների անսովոր դիմահարդարման, որոնց հեղինակը հայտնի դիմահարդար Թոմաս դը Կլյուվերն է։

Դիմահարդարը որոշել է ողջ շեշտը դնել թարթիչների և հոնքերի վրա։ Նա այլ դեկորատիվ կոսմետիկա չի կիրառել։

Թարթիչ-հոնքերն իսկական ֆուրոր են դարձել։ Ամբողջ համացանցը լցված էր դիմահարդարի նոր “ստեղծագործությամբ”։ Զարմանալի չի լինի, եթե շուտով փողոցում շրջեն այսպիսի հոնքերով աղջիկներ։




























