Ինչո՞ւ են որոշ մարդիկ վախենում «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունն ասելուց, մի՞թե հնարավոր չէ լինել ավելի անկեղծ ու ազատ:
Կան կենդանակերպի նշաններ, որոնք իսկապես չեն կարողանում սիրո խոստովանություն անել:
Ահա թոփ 5-ը։

Խոյ
Ձեր սիրտը կբացեք միայն այն ժամանակ, երբ պատրաստ կլինեք հարաբերությունների ողջ պատասխանատվությունը Ձեզ վրա վերցնելուն, այդ պատճառով էլ խոստովանությունը մի փոքր կձգձգվի:
Առյուծ
Միշտ կասկածների մեջ եք: Չեք կարողանում հավատալ, որ Ձեզ իսկապես սիրող մարդիկ կան, այդ պատճառով էլ այդ խոստովանությունը շատ եք հետաձգում:
Կույս
Ձեզ համար սերը շատ անձնական է: Ամեն պատահածի չեք կարող ասել, որ սիրում եք:
Կշեռք
Կշեռքներ… Լավագույն նշանի տակ ծնվածներ, դուք այս մոլորակի ամենաբարի ու սրտաբաց մարդիկ եք, սակայն զգացմունքներ արտահայտելիս այդքան էլ պրոֆեսիոնալ չեք: «Ես քեզ սիրում եմ» ասում եք միայն նրանց, ում իսկապես ամենից շատն եք սիրում ու անմնացորդ նվիրվում: Երբեք մի վախեցեք զգացմունքներին ազատություն տալուց: Համարձակություն հավաքեք, նայեք ընտրյալի աչքերին ու ասացեք, որ նրան անչափ սիրում եք:
Այծեղջյուր
Սերը Ձեզ համար խաղ է: Պարտվում է նա, ով առաջինն է սիրո խոստովանություն անում:







