Նրանք առաջին դասարանից միասին են. Տեսեք, թե որքան են փոխվել «Բրիգադայի» հերոսները 17 տարում։

2002 թվականի սեպտեմբերի 23-ին դուրս եկավ ռուսական հայտնի հեռուստասերալի առաջին մասը։ Ահա ինչպիսին են հիմա նրա հերոսները։

Սաշա Բելիյ (Սերգեյ Բեզռուկով)

Նրանք առաջին դասարանից միասին են. Տեսեք, թե որքան են փոխվել «Բրիգադայի» հերոսները 17 տարում։

Լիդերի դերը Սերգեյ Բեզռուկովի համար մեծ ճանապարհի սկիզբ դարձավ դեպի կինո և հեռուստատեսություն։ Չնայած, որ դերասանը նախկինում ևս նկարահանվել էր ֆիլմերում և սերիալներում, նա սկսեց համազգային սեր վայելել հենց “Բրիգադա”-ից հետո։ “Հողամաս”, “Ճակատագրի հեգնանք։ Շարունակություն”, “Արձակուրդը խիստ ռեժիմի տակ”, “Վիսոցկի, շնորհակալություն, որ կենդանի ես”…սրանք ֆիլմերի միայն մի մասն են, որտեղ նա խաղացել է։ Նաև բավականաչափ հաջողությունների է հասել բեմում. Բեզռուկովը ղեկավարում է Մոսկովյան գավառական թատրոնը, ինչպես նաև կիթառով երգեր է կատարում։

Կոսմոս (Դմիտրիյ Դյուժեվ)

Նրանք առաջին դասարանից միասին են. Տեսեք, թե որքան են փոխվել «Բրիգադայի» հերոսները 17 տարում։

Չնայած նրան, որ խարիզմատիկ Կոսմոսին հանրությունը երկար ժամանակ հիշեց, նրա մյուս դերերն էլ պակաս հայտնի չէին(“Կույր տղամարդիկ”, “Կղզի”)։ Նա դերեր է ունեցել նաև Մոսկովյան գավառական թատրոնում։

Պչյոլա (Պավել Մայկով)

Նրանք առաջին դասարանից միասին են. Տեսեք, թե որքան են փոխվել «Բրիգադայի» հերոսները 17 տարում։

Պավել Մայկովը, ինչպես նրա մյուս կոլեգաները, առաջին հերթին թատրոնի դերասան է, սակայն “Բրիգադա”-ից հետո նա իրեն գտավ սերիալներում։ “Կուրսանտները”, “Զինվորները”, “Դավաճանություններ”…այս բոկոր սերալներում նա հիշվող դերեր է կերտել։ Այս ամենի հետ միասին՝ հերոսներից ոչ ոք հայտնիությամբ չի կարող մրցել “Պչյոլա”-ի հետ։ Գուցե հենց դրա համար էլ նա ցանկացավ իրեն փորձել նաև որպես երաժիշտ։2008-ից նա արդեն կազմավորել էր երեք խումբ՝ “Մագրիտ”, “ԲուտերԲրոդսկի”, “7 տոկոս”:

Ֆիլ (Վլադիմիր Վդովիչենկով)

Նրանք առաջին դասարանից միասին են. Տեսեք, թե որքան են փոխվել «Բրիգադայի» հերոսները 17 տարում։

Վլադիմիր Վդովիչենկովը, ինչպես Բեզրուկովը, հատուկ ներայացման կարիք չունեն։ Եթե մոռանանք Բրիգադայի մասին, նրան միանգամից հիշում ենք որպես “Բումեր”-ի հերոս։ Իսկ նրանք, ովքեր հեռուստացույց չեն նայում և կինո չեն այցելում, նրան, հավանաբար, գիտեն Վախթանգովի թատրոնից։

Օլգա Բելովա (Եկատերինա Գուսեվա)

Նրանք առաջին դասարանից միասին են. Տեսեք, թե որքան են փոխվել «Բրիգադայի» հերոսները 17 տարում։

“Բրիգադա”-ի նկարահանումներից զուգընթաց՝ Եկատերինան պատրաստվում էր նաև հայտնի “Նորդ-Օստ” մյուզիքլին։ Նա շարունակում է խաղալ ֆիլմերում և երգել։

Ֆարիկ (Ֆարհադ Մահմուդով)

Նրանք առաջին դասարանից միասին են. Տեսեք, թե որքան են փոխվել «Բրիգադայի» հերոսները 17 տարում։

Չնայած, որ Մահմուդովը ֆիլմերում սկսել էր նկարահանվել դեռևս դպրոցական տարիքից, նա լայն հանրությանը հայտնի դարձավ “Բրիգադա”-ից հետո։ Նա ունի ավելի քան երկու տասնյակ դերեր, այդ թվում՝ այնպիսի սերալներում, ինչպիսիք են՝ “Խեղճ Նաստյան” և “Մարգոշան”։ Դերասանը խաղացել է նաև Ռոման Վիկտյուկի թատրոնում։

Շմիդտ (Դմիտրիյ Գումենեցկի)

Նրանք առաջին դասարանից միասին են. Տեսեք, թե որքան են փոխվել «Բրիգադայի» հերոսները 17 տարում։

Գումենցկիի ունիկալությունն այն բանի մեջ է, որ իր դերին նա չափազանց լավ է ընտելացել։ Թիկնապահների պետի դերը խաղալով նա իրականում կյանքում էլ չի հրաժարվել կրիմինալ գործողություններից։ 2015-ին նրան բռնել են թմրամիջոցներ վաճառելու փորձի համար։ Ավելի ուշ նրա ավտոտնակում հայտնաբերվեցին ավելի քան 280 կգ արգելված նյութեր։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ “Բրիգադա”-ի նկարահանումների և ձերբակալության մեջտեղ ընկած ժամանակահատվածում նա հասցրել է ծառայել ներքին գործերի մարմիններում։ Դերասանին ազատազրկել են 8 տարով։