Նայեք Ձեր շուրջը. գուցե Ձեր ընկերների մեջ կան հավատարին, նվիրված, ամբիցիոզ և զգայուն մարդիկ…Դրանք Ցուլերն են։
1. Դուք երբեք նրա վրա չեք կասկածի։

Ցուլի լավագույն հատկություններից մեկը նվիրվածությունն է։ Այս նշանը խորհրդանշում է մշտականություն։ Ցուլը գնահատում է հարաբերությունները և պահպանում դրանք մինչև վերջ։ Վեճը նրա համար բաժանման առիթ չէ։ Ցուլերը չեն առանձնանում ռոմանտիզմով, նախընտրում են վերլուծել և ընտրել հարմար զուգընկեր ամբողջ կյանքի համար։
2. Ցուլը պահպանում է իր սկզբունքները։

Տարբերվելով իր համառությամբ և կամքի ուժով՝ Ցուլը պատրաստ է լսել միայն իրեն, նրան դժվար է ինչ-որ բան համոզել կամ ստիեպել դեմ գնալ իր սկզբունքներին։
3. Ցուլը տարբերվում է հումորով և հասկացողությամբ։

Կենդանակերպի այս նշանը սիրում է խելացի հումոր և կարողանու է նուրբ ձևով կատակել։ Այնպես որ, նրա հետ հաստատ չեք ձանձրանա։
4. Ցուլն ուղղամիտ է։

Նա իր բնույթով քննադատ չէ։ Եթե ցանկանաք լսել նրա կարծիքը՝ ապա առանց տատանվելու կներկայացնի այն։
5. Ցուլը, լավ իմաստով, համառ է։

Ցուլի ամենահայտնի թերություններից է համառությունը։ Ձեզնից շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի համոզեք նրան որևէ նոր բան փորձել կամ փոխել կարծիքը։ Սակայն համառությունն օգնում է նրան հասնել իր ուզածին։ Ցուլերը կայուն են և չեն տրվում ուրիշի ազդեցությանը։
6. Ցուլն անկախ է։

Ցուլն իսկապես ամեն ինչ կարող է ինքնուրույն անել։ Նա բավականիյ ուժեղ և քաջ է, որպեսզի լուծի իր խնդիրները և միաժամանակ աջակցի Ձեզ։
7. Ցուլն ունի անհավանական համբերատարություն։

Նա հիանալի լսող է և միշտ պատրաստ է օգնելու լուծել Ձեր խնդիրները։ Նրան կարող են երկսր ժամանակ նյարդայնացնել, սակայն Ցուլը չի բռնկվում։
8. Ցուլը հուզականորեն կայուն է։

Նա չի սիրում հիմար դրամաներ։ Հասուն և մեծահոգի է, անգամ ամենադժվար իրավիճակներում հանգստություն է պահպանում։
9. Ցուլը վճռական է։

Եթե նա ունի կոնկրետ նպատակ, ապա հստակ գիտի, թե ինչ է պետք անել դրան հասնելու համար։ Նրանք աշխատում են այնպիսի բաների վրա, ինչն իրենց երջանկացնում է։ Կենտրոնանալու հատկությունը ևս Ցուլերին դարձնում է կենդանակերպի լավագույն նշանը։
10. Ցուլը գնահատում է հրաշալին։

Ցուլերն անուղղելի հեդոնիստներ են, նրանք գնահատում են լավ գինին, սիգարը, համեղ ուտելիքը և թանկարժեք հագուստը։ Նրանց տունը լցված է գեղեցիկ և հարմարավետ իրերով, տան գնումների համար Ցուլերը երբեք չեն խնայում։ Ցուլը միշտ գիտի՝ ինչպես օգուտ քաղել։ Նյութական բարիքները բառիս բուս իմաստով ձգվում են նրա մոտ, նրա հետ երբեք աղքատ չեք լինի։
11. Ցուլը բարձր ստանդարտներ ունի։

Ցուլերը տանել չեն կարողանում անիմաստությունները. նրանք միշտ նախընտրում են որակ ու քանակ։ Եթե Դուք շփվում եք Ցուլի հետ, ապա պետք է Ձեզ յուրահատուկ զգաք, նա ընտրել է Ձեզ, որովհետև համապատասխանում եք իր ստանդարտներին։
12. Ցուլը պատասխանատու է։

Նրա նշանաբանը հետևյալն է. “Գործի համար՝ ժամանակ, զվարճանքի համար՝ ժամ”։ Նա միշտ աշխատանքը հասցնում է ժամկետներում և պատրաստ է ամենամոնոտոն և միօրինակ աշխատանքին, ինչն էլ նրան դարձնում է ցանկալի աշխատող։
13. Ցուլը ընտանեկան մարդ է։

Ցուլի համար ընտանիքը միշտ առաջին տեղում է և այն չի փոխի ոչ մի բանի հետ։ Սիրող և համբերատար բնույթի շնորհիվ նա ամեն ինչի պատրաստ է իր մտերիմների համար։
14. Ցուլը հոգատար է։

Քչերը կարող են այդպես ուշադիր և հոգատար լինել անգամ մանրուքների նկատմամբ։ Հենց այսպիսին է Ցուլը։ Նա միշտ հիշում է՝ ինչ եք Դու սիրում, որտեղից կարելի է այն գնել, ինչ գրություն կցանկանայիք շապիկի վրա…
Ձեզ ծանոթ Ցուլերը նու՞յնպես այսպիսին են։



























