Իմացեք, թե կենդանակերպի որ նշաններն են դառնում լավագույն զուգընկերները։
Խեցգետին

Եթե Ձեզ հաջողվել է հասնել կնոջ, ով ծնվել է այս նշանի տակ, ապա նրա սերը կլինի բացարձակ։ Նա պատրաստ կլինի Ձեզ համար հասնել աշխարհի ծայրը։
Այսպիսի կնոջ զգացմունքները միշտ ուժեղ են, ինչն էլ երբեմն դրամատիզմի է բերում։
Նրա հետ Դուք Ձեզ թագավոր կզգաք, որը շրջապատված է ամենահամեղ ճաշատեսակներով և խնամքով հավաքված տնով։ Ցանկացած տղամարդ աշխատանքային ծանր օրվանից հետո կցանկանար գրկել հենց այսպիսի կնոջ։
Երեխաները նրա համար սուրբ են, այդ իսկ պատճառով Խեցգետինը հաճախ նրանց պահանջմունքները վեր է դասում իր սեփականներից։
Ամուսնուց նա սպասում է քնքշություն, հոգատարություն և անկեղծություն։
Առյուծ

Կին-Առյուծը ուժեղ և խիստ է, բայց ,միևնույն պահին, նրան պետք է այն տղամարդը, ով կօգնի բացել պահածոները և սրել դանակները։
Դուք կհպարտանաք նրանով, իսկ նա իր, իր հերթին, կտա ամբողջ սերը։ Նրա կողքին կհասկանաք, թե ինչ է իրական սերը։ Այսպիսի կինն անգամ զայրանալու դեպքում դա անում է հիանալի։
Երեխաների համար նա պատրաստ է ամեն ինչի։ Կին-առյուծը միշտ նրանց կողքին է և թույլ չի տա՝ որևէ մեկը վնասի նրանց։
Իր տղամարդուց նա սպասում է հիացմունք։
Այծեղջյուր

Նա անհավանական ջանքեր է գործադրում, որպեսզի հասնի իր բոլոր նպատակներին, բայց նրա դեմքից Դուք դա չեք հասկանա։ Այս կինը կարող ա հաղթահարել այնպիսի բաներ, ինչից ցանկացած տղամարդ կկոտրվեր և կհուսահատվեր։ Դուք կսկսեք մտորել՝ արդյո՞ք արժանի եք նրան։
Եթե կարծում եք, որ արժանի լինել նրա հետ, առաջին հերթին, վստահ եղեք, որ Ձեր սերն անվերջ կլինի։
Նրա հետ ամեն օրը կդառնա ավելի ու ավելի լավը։ Նա ավելի լավ կհասկանա Ձեզ, քան ինքներդ և կանի ամեն հնարավորը՝ ձեր պոտենցիալն ամբողջովին բացահայտելու համար։
Նա խիստ, բայց արդարացի մայր է։ Այպիսի մայրերից ծնվում են հաղթողներ և լիդերներ։
Իր տղամարդուց նա սպասում է մշտականություն և ուժեղ բնավորություն։ Իսկ դա կարելի է սովորել հենց իր օրինակի վրա։







