Ահա էներգետիկ վամպիրներից պաշտպանվելու 4 եղանակ.

1. “Կոկոն”
Եթե գիտեք, որ Ձեզ զրույց է սպասվում էներգետիկ վամպիրի հետ, պատրաստվեք այդ իրադարձությանը։ Ուղղակի պատկերացրեք, որ մետաքսագործ թիթեռը Ձեզ փաթաթում է ամուր կոկոնով։ Դրա միջոցով կզգաք հարմարավետ ու հանգիստ։
Այդ վիճակում ոչ ոք չի կարող Ձեզ ափերից հանել, դրա համար վամպիրի հետ շփվեք Ձեր կոկոնից ու կնկատեք, որ շփումն ընթանում է առանց ինքնազգացողության վատացման
2. Հիշեք՝ լռությունը լավագույն պաշտպանությունն է։
Եթե Դուք կասկածում եք, որ տվյալ մարդը խլում է Ձեր էներգիան, պարզապես սահմանափակեք նրա հետ շփումը կամ լռեք ի պատասխան նրա պրովոկացիաների։
Երբ վամպիրը հասկանա, որ չի կարող խաթարել Ձեր պաշտպանությունը, նա հանգիստ կթողնի Ձեզ և կփորձի այլ զոհ գտնել։ Այս դեպքում Ձեր հանգստությունը էներգիան խնայելունամենալավ միջոցն է։
3. Դադարեք կարեկցել։
Ձեր սառնությունը այն մարդկանց հանդեպ, ովքեր անընդհատ դժգոհում են և փնտրում Ձեր աջակցությունը, պարզապես տեղին կլինի, եթե խոսքը գնում է էներգետիկ վամպիրի մասին։
Նրան մի վերաբերվեք անտարբեր կամ կոպիտ. ուղղակի ցուցաբերեք սառը վերաբերմունք։ Այդ դեպքում նա կզգա սառնությունը և այլևս չի ցանկանա իր խնդիրները բացել Ձեր առջև։
4. Դադարեք նեղանալ էներգետիկ վամպիրից։
Ձեր էներգիան խլող մարդուց նեղանակը նախազգուշացնում է այն մասին, որ էներգետիկ վամպիրն արդեն իսկ խլել է Ձեր էներգիան և դեռ երկար կշարունակի սնվել դրանով։
Հիշաչար մի եղեք նրա նկատմամամբ և խռովություն մի պահեք այս մարդկանց նկատմամբ. պարզապեդ բաց թողեք նրան։ Շուտով նա կհասկանա, որ իր վիճակի չէ դեմ գնակ Ձեր պաշտպանությանը։
Իսկ ի՞նչ միջոցներ եք կիրառում Դուք էներգետիկ վամպիրներից պաշտպանվելու համար։







