Գիտնականները պարզել են, որ քույր ունենալը կյանքն ավելի լավն է դարձնում
Նրանք, ովքեր քույր ունեն, ավելի երջանիկ են ու լավատես:Լեսթերի համալսարանում անցկացված ուսումնասիրությունների ընթացքում հարցման են մասնակցել 570 մարդ՝ 17–25 տարեկան: Պարզվել է, որ հենց քույրերն են հնարավորություն տալիս եղբայրներին ու քույրերին լինել ավելի շփվող, արտահայտվող ու բաց: Նրանք կարողանում են համախմբել ընտանիքը, դարձնել այն ավելի բաց շփումների համար:Տղաները հակված են թաքցնելու իրենց զգացմունքները, ինքնամփոփ են:Աղջիկների հայտնվելուց հետո այս կանոնը փոխվում է, ընտանիքն աշխուժանում է, նոր կյանք է ստանում:Փայփայեք քույրերին: