Ոճաբան Քրիստոֆեր Հոփքինսը գրավել է ամերիկացի բոլոր կանանց սրտերը, որոնց տարիքը գերազանցում է 45-ը։
Նա մի քանի տասնյակ տարի է, ինչ օգնում է կանանց այդ տարիքում զգալ իրենց 10-15 տարի երիտասարդ՝ օգտագործելով միայն մազի ներկ և մկրատ։


Քրիստոֆերի սալոն մտնելով՝ երջանիկ կանայք ստանում են նոր սանրվածք և գեղեցիկ դիմահարդարում։ Ինչպես նաև մասնագետները մի քանի օգտակար խորհուրդներ են տալիս, որպեսզի նրանք կարողանան պահպանել այդպիսի արտաքին տեսքն առօրյայում։



Այստեղ ցուցադրվաժ են Քրիստոֆերի հերթական կերպարանափոխությունները, որոնք պարզապես շոկի են ենթարկում։ Այս անգամ ոճաբան-հրաշագործին է այցելել 60-ամյա Դեբբին, ով վաղուց էր երազում կերպարանափոխության մասին։

Կինը հենց սկզբից ասաց, որ համաձայն է անգամ ամենաանմիտ փոփոխությունների հետ։

Նախկինում Դեբբին մազերը մուգ շագանակագույն էր ներկել, բայց, ըստ ամենայնի, նրան այդքան էլ դուր չէր գալիս այդ գույնը։

Ի դեպ, Քրիստոֆերի հաճախորդները հաճախ են գալիս գերաճած արմատներով. դրա պատճառն այն է, որ ոճաբանին այցելելն այնքան էլ հեշտ չէ։ Որպես կանոն, մոտակա երկու ամիսները հերթագրված և ծանրաբեռնված են։

Այս անգամ Քրիտոֆեր Հոփքինսը որոշեց կտրել իր հերոսուհու մազերը և ներկել դրանք շատ հաճելի բաց երանգով։ Նա այդ երանգն անվանեց Rose Blond: Շատ գեղեցիկ է, այնպե՞ս չէ։

Ամենակարևորը՝ արդյունքը դուր եկավ Դեբբիին։ Կինը ապշած էր այս կերպարանափոխությունից։

Ծրագրի սկզբում նա ասել էր, որ չի ցանկանում այստեղ գալ երիտասարդ կամ գեղեցիկ երևալու համար։ Նա ուղղակի ցանկանում էր դառնալ իր լավագույն տարբերակը։ Հավանաբար, դա ստացվել է. ի՞նչ եք կարծում։



























