Ուրիշներին վստահել կարողանալը հեշտ չէ։ Կան հորոսկոպի նշաններ, որոնք բավականաչափ բաց են և շուտ են թողնում, որ մարդիկ իրենց կյանք մտնեն։
Կան նաև այնպիսինները, ովքեր չեն բացվում անգամ այն դեպքում, երբ մարդիկ վաղուց են փորձում մտնել իրենց կյանք։
1. Խոյ

Խոյերը հաճախ են ստիպված լինում ճակատագրի հարվածներ կրել, որից հետո նրանք փակվում են և սկսում են իրենց ռոբոտի պես պահել, ովքեր զուրկ են զգացմունքներից։ Դա նրանց սիրելի պաշտպանական մեխանիզմն է։ Խոյերը շատ են վախենում կրկին ցավ զգալուց, այդ պատճառով էլ ձևացնում են, թե թքած ունեն։
2. Խեցգետին

Խեցգետինները ցանկանում են, որ իրենց սիրեն։ Չնայած վստահության հետ խնդիրներին՝ նրանք շարունակում են մարդկանց ընդառաջ գնալ։ Խեցգետինները աշխատում են, որպեսզի ունենան հրաշալի ապագա և հավատում են, որ ամեն ինչ լավ կլինի։ Բայց, միևնույն ժամանակ, երբ խնդիրներ են առաջ գալիս, նրանք դառնում են կասկածամիտ և անհամբերությամբ են սպասում, թե երբ կավարտվի “աղետը”։
3. Կույս

Կույսը ինքնավստահ և վստահության արժանի մարդու տպավորություն է թողնում, բայց, միևնույն ժամանակ, նա իրեն մյուսների հետ համեմատելու քայքայիչ սովորություն ունի։ Երբ նա հետաքրքրված է որևէ մեկով, չգիտես՝ ինչու, մտածում է, որ նա կսկսի մրցակցել իր հետ և իրեն օգտագործել սեփական հետաքրքրությունների մեջ։ Այս նշանի տակ ծնվածների համար հարաբերությունների մեջ մտնելը բարդ է, քանի որ ենթագիտակցաբար նրանք օրերն են հաշվում, թե երբ կավարտվեն այդ հարաբերությունները։
4. Կարիճ

Երբեմն կարիճները կոպիտ են թվում և ստեղծվում է տպավորություն, որ նրանց ամենևին պետք չեն լուրջ հարաբերություններ։ Բայց սա նրա համար է, որ կարիճները փորձում են որքան հնարավոր է երկարաձգել ծանոթության շրջանը, որպեսզի խուսափեն պարտականություններից։ Կարիճները չեն շտապում գլուխը կորցնել, որովհետև չեն ցանկանում գործ ունենալ բացասական հետևանքների հետ՝ մտածելով, որ ապագայում ցավոտ կլինի։
5. Այծեղջյուր

Այծեղջյուրները համարվում են հաջողակ և անկախ մարդիկ։ Թվում է, թե նրանց ոչ ոք չի կարող վախեցնել և առանց սիրո նրանք կարողանում են հրաշալի ապրել։ Բայց նրանք միայն սառնարյուն ու անտարբեր մարդու դիմակ չեն կրում. այծեղջյուրները վախենում են վստահել ուրիշներին և հրաշալի կերպով թաքցնում են դա։
6. Ջրհոս

Այս նշանի տակ ծնվածները նույնպես խնդիրներ ունեն վստահության հետ։ Ջրհոսը դա հրաշալի կերպով հասկանում է և չի թաքցնում։ Նա ընդունում է այդ թերությունը։ Ջրհոսը միշտ արտահայտում է իր հայացքները։ Երբ նախանձ է զգում, նա փորձում է քննարկել իրավիճակը։ Ջրհոսը թույլ չի տալիս վախերին խանգարել իր առողջ հարաբերությունների զարգացմանը այն մարդկանց հետ, որոնց սիրում է։







