Ինչպես սովորեցնել երեխային գնահատել այն, ինչ դուք նրա համար անում եք

Հետաքրքիր

Հաճախ ծնողական ֆորումներում բարձրացվում է մանկական անշնորհակալության հարցը, թե այսքան բան ենք նվիրում երեխային, իսկ նա նույնիսկ շնորհակալություն չի ասում։

Մի անգամ խաղում և մոռանում է խաղալիքի մասին։ Դա միայն նյութականին չի վերաբերում։ Հաճախ երեխաները չեն գնահատում ծնողների ամենօրյա խնամքն իրենց նկատմամբ, ամեն բան ընկալում են որպես իրենց նկատմամբ պարտավորություն։

1. Շնորհակալական խոսքեր

Ինչպես սովորեցնել երեխային գնահատել այն, ինչ դուք նրա համար անում եք

Որպեսզի երեխայի բառապաշարում հայտնվի «շնորհակալություն» բառը, ծնողները պետք է իրենց դա հաճախ օգտագործեն։

Այդ թվում հենց երեխայի նկատմամբ, նրա արած գործի համար։ Սակայն նրան էլ պետք է հիշեցնել, որ պետք է շնորհակալություն հայտնի մեծերից նվերների, օգնության և խնամքի համար։

2. Տնային աշխատանք

Ինչպես սովորեցնել երեխային գնահատել այն, ինչ դուք նրա համար անում եք

Երբ երեխան տան հետ կապված որևէ գործ է անում, նա հասկանում է, որ այս աշխատանքը ջանքեր և ժամանակ է պահանջում։ Այդ ժամանակ նա կգնահատի մեծերի աշխատանքը։

3. Մեծերի օրինակը

Ինչպես սովորեցնել երեխային գնահատել այն, ինչ դուք նրա համար անում եք

Եթե փոքրիկի ծնողները անհարգալից են իրենցից մեծերի նկատմամբ, շնորհակալություն չեն հայտնում նրանց ամեն մանրուքի համար, ապա երեխաներն էլ պատճենում են նման վարքը և կիրառում իրենց կյանքում։

4. Ընդհանուր գործ

Ինչպես սովորեցնել երեխային գնահատել այն, ինչ դուք նրա համար անում եք

Կարեկցանքի զգացողությունը ձևավորվում է երեխայի մոտ, երբ նա օրինակ օգնում է մեծերին բարեգործական աշխատանքներում. օրինակ կեր գնել և կենդանիներիկացարանտանել։

Կամ տալ խաղալիքները, հագուստը, որոնք արդեն չեն օգտագործում, կարիքավոր երեխաներին։

Նման օրինակները օգնում են գնահատել այն, ինչն իրենց բաժին է հասել «հենց այնպես»։

Ինչպես սովորեցնել երեխային գնահատել այն, ինչ դուք նրա համար անում եք

Կարելի է նաև ընտանեկան ավանդույթներ ձևավորել.

• Ընթրիքի ժամանակ պատմել, թե օրվա մեջ ում եք շնորհակալ եղել

• Շնորհակալական նամակներ գրել Ձմեռ պապիկին, տատիկին ու պապիկին աջակցության համար

• Որոշել, թե ինչ առիթներով կարող են գնվել նվերները և հետևել դրան։

• Դերային խաղեր խաղալ խաղալիքներով՝ շնորհակալական բառեր օգտագործելու և սովորեցնելու համար։

Հուսով ենք, որ այս խորհուրդները կօգնեն ձեզ շնորհակալ և առատաձեռն երեխա դաստիարակելու գործում։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում