Կյանքն այնպիսի պարգև է, որը պետք է պահպանել և գնահատել ամեն օր, հիմոցնում է Daily Maily-ը։ Ամեն օր որոշները մահանում են, իսկ որոշները՝ ծնվում։ Ցավոք, Մյուրիել Պադիլյան և իր ընտանիքը գրեթե միաժամանակ վերապրեցին և’ մեկը, և’ մյուսը։

Ֆրենկիլենը՝ նրա 21-ամյա կինը սրտի կաթված և արյունազեղում ստացավ, երբ հղիության երկրորդ ամիսն էր։ Արդյունքում նրա ուղեղը քայքայվեց՝ առանց առողջացման շանսերի, սակայն բժիշկները պարզեցին, որ երկվորյակ-երեխաները չեն տուժել, նրանք առողջ են և շարունակում են զարգանալ։ Կլինիկան, ինչպես նաև կնոջ ընտանիքը որոշում կայացրին փրկել երեխաների կյանքը։

“Մենք կատարեցինք պտղի ՈՒՁՀ, կարծելով, թե երկվորյակները մահացած են, բայց, ի զարմանս մեզ, նրանք ողջ էին և զարգանում էին”,-հարցազրույցի մեջ նշում է բժիշկ Դալտոն Ռիվաբեմը։ “Ֆրանկիլենի բոլոր օրգաններն առողջ էին և աշխատում էին այնպես, ասես նա մեզ հետ էր։ Մենք որոշում կայացրինք նրան ողջ պահել, որպեսզի կարողանանք փրկել նորածինների կյանքը։ Ամեն օր մենք հետևում էին, թե ինչպես են նրանք աճում”։
Կլինիկայի աշխատակազմը և հենց բժիշկը երեխաների համար միացնում էին մանկական երգեր, խոսում էին նրանց հետ, որպեսզի զարգացումը ճիշտ տեղի ունենար։ Հրաշք տեղի ունեցավ և, անկախ նրանից, որ մայրն օգտագործել էր բազմաթիվ հակաբորբոքայիններ և այլ դեղամիջոցներ, երեխաները դրանից չտուժեցին։
Նրա ամուսինը՝ Մյուրիել Պադիլյան ծանր սթրես տարավ, բայց, հանուն փոքրիկների, նա կարողացավ հավաքել իրեն։ Նրա ձեռքում 2-ամյա դուստր է՝ Իզա Բեատրիսը։
“Ֆրենկիլեին հաճախ էի տեսնում երազում, հատկապես երբ հուսահատ էի և Աստծուց խնդրում է վերադարձնել նրան”,-կիսվում է նա։
“Մի օր՝ գիշերը նա նստեց իմ մահճակալին և ասաց. “Սիրելիս, ես այլևս չեմ կարող քեզ մոտ գալ, պետք է մնամ։ Ես այժմ հրաշալի վայրում եմ, իսկ քո առջև մեծ առաքելություն է դրված. դու պետք է հոգ տանես մեր երեխաների մասին, պետք է ուժեղ լինել և շարժվել առաջ”։
123 օր անց երկվորյակները(աղջիկ և տղա) կեսարյան վիրահատության միջոցով լույս աշխարհ եկան։ Վիկտորյան ծնվեց 1,4 կգ քաշով, իսկ եղբայրը՝ Ասաֆը՝ 1,3։ Նրանց առողջության մակարդակը համապատասխանում էր հասակակիցների առողջության մակարդակի հետ։

Բժիշկ Ռիվաբեմը ավելացնում է. “Այս գործի հաջողությունը պայմանավորված էր խմբային ահռելի աշխատանքով և, իհարկե, աստվածային կամքով”։ Նա խոստովանում է,որ բոլորը, ներառյալ իրեն, արտասվել են երեխաների ծննդյան ժամանակ։

Նրանց մայրը արդեն զրկված էր կենսաապահովումից։ Ամբողջ Բրազիլիայից տասնյակ կամավորներ հազար ֆունտ հավաքեցին որպես օգնություն, ինչպես նաև նվիրաբերեցին մանկական հագուստ և սայլակներ։
Մի՞թե այսպիսի բան հնարավոր է։ Respect բժիշկներին ու ամբողջ անձնակազմին։



























