Կարող եք կիվի աճեցնել ձեր այգում կամ նույնիսկ պատուհանի գոգին. Տեսեք թե ինչպես․

Հետաքրքիր

Զարմանալու կարիք չկա, կիվին ամենևին էլ քմահաճ չէ, և այն կարելի է աճեցնել անգամ սովորական տան պայմաններում:

Կիվին ցանելու համար ամենալավ ժամանակը մարտից մայիս ընկած ժամանակահատվածն է: Ընտրեք հասուն պտուղներ, որ լինեն փափուկ, հարթ:

Կարող եք կիվի աճեցնել ձեր այգում կամ նույնիսկ պատուհանի գոգին. Տեսեք թե ինչպես․

Պտուղը լվանալ և բաժանել մի քանի մասի: Միջուկը խնամքով տրորել, ստացված շիլան լցնել տաք ջրով բաժակի մեջ, խառնել և թողնել որոշ ժամանակ:

Այնուհետև մի քանի անգամ լվանալ, կորիզները կսկսեն լողալ մակերևույթին:

Սերմերը դնել անձեռոցիկի վրա և թողնել 2–ից 4 ժամ, որպեսզի լավ չորանան:

Կարող եք կիվի աճեցնել ձեր այգում կամ նույնիսկ պատուհանի գոգին. Տեսեք թե ինչպես․

Հարթ ափսեի վրա բամբակ կամ գործվածք տարածել և վրան շարել կորիզները: Ավելացնել քիչ քանակությամբ տաք ջուր: Բամբակը պետք է ներծծի ջուրը:

Կորիզների վրա պոլիէթիլենային թաղանթ փռել և դնել տաք արևոտ տեղում:

Գիշերը թաղանթը վերցնել կորիզների վրայից:

Առավոտյան լցնել անհրաժեշտ քանակությամբ ջուր:

7–10 օր անց կիվիի սերմերը կծլեն:

Ցանելու համար անհրաժեշտ է վերցնել սենյակային բույսերի համար նախատեսված ծաղկաման:

Լավ կլինի պատրաստի հող գնել ՝ նախատեսված տրոպիկական լիանաների համար: Երկու ժամ պահել ջրային գոլորշու վրա:

5-10 մմ խորության վրա դնել 2–3 կորիզ, թեթևակի ծածկել հողով, ջրել սենյակային ջերմաստիճանի ջրով և ամուր փակել թաղանթով:

Դնել տաք արևոտ տեղում և 3–6 օր անց առաջին ծիլերը կհայտնվեն:

Ջրել չափավոր և ոչ ծորակի ջրով:

Ձմռանը ջրել ամիսը 2–3 անգամ:

Վեգետացիայի շրջանում ՝ շաբաթը 2 անգամ:

Շոգ եղանակին պտուղները ցողել ջրով:

Սերմերից տնկած կիվին բարենպաստ պայմաններում ծաղկում ր բերք է տաիս երրորդ կամ չորրորդ տարում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում