Նա իր կյանքի առաջին կինն է։ Այժմ զույգը 14 տարի է, ինչ ապրում է երջանիկ։
Առաջին անգամ Սայմոն Մարտինը տեսավ Էդնային համերգի ժամանակ՝ 2003 թվականին։ Նա այդ ժամանակ 69 էր, իսկ ինքը՝ Սայմոնը՝ 30։
Տղամարդը պատմեց, թե ինչպես է առաջին հայացքից սիրահարվել Էդնային, գրում է Daily Mail–ը։
Նրանք 2005–ին ամուսնացան, և մինչ օրս զգացմունքներն առաջվանն են։
Սայմոնը և Էդնան համբուրվում, գրկախառնվում են՝ չխուսափելով դա անել հասարակական վայրերում։
Էդնան ասում է.
“Մենք մինչ այժմ այնքան մտերիմ ենք ննջասենյակում, որքան յուրաքանչյուր սիրահարված զույգ”։

Սայմոնը երկար ժամանակ եղել է երաժիշտ և շրջագայել է ամբողջ Անգլիայով, քանի դեռ նրա մոտ չէին հայտնաբերել երկրորդ տիպի դիաբետ։
Այժմ նա չի աշխատում, նվագում է միայն Էդնայի համար։






























