Յուրաքանչյուր ռասա ունի իր տարբերիչ գծերը, որոնցով օժտված է միայն ինքը։ Այդ ունիկալ հատկանիշների շնորհիվ միանգամից կարող ենք հասկանակ՝ որտեղից է մարդը։ Եվ ասիացիներին բաժին են հասել նեղ աչքերը։
Պետք է նշել, որ հենց ասիացիներին դուր չի գալիս իրենք աչքերի կառուցվածքը, և շատերը դիմում են պլաստիկ միջամտությանը։ Սակայն, միևնույն ժամանակ, նեղ աչքերը ոչ սովորական ու հետաքրքիր են նայվում։

Եվ այսպես, ինչո՞վ են տարբերվում չինացու և Եվրոպայի ցանկացած բնակչի աչքերը։ Իհարկե՝ կառուցվածքով։ Իրականում, ասիացիների աչքերը փոքր կամ նեղ չեն. դրանք ունեն նույն չափսերը, ինչ որ մոլորակի մյուս մարդկանց աչքերը։ Սակայն կոպերի ոչ սովորական կառուցվածքի պատճառով այսպիսի տպավորություն է ստեղծվում։
Մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչների տեսողական ապարատը տեղակայված է անկյան տակ, դրա հետ մեկտեղ, արտաքին անկյունը ներքև է իջած և թաքնված է ծալքի տակ։ Իսկ էպիկանտ ծալքը ամբողջովին փակում է արցունքային ճանապարհը։ Բացի այդ, կոպերի մաշկի տակ գտնվում է ճարպային փոքր ենթաշերտ, որն էլ ստեղծում է աչքի այտուցվածությունը։

Գիտնականները սա բացատրում են հետևյալ կերպ. աչքի նման կտրվածքը ստեղծված է բնության կողմից, որը կատարում է պաշտպանական դեր։ Էվոլյուցիայի ընթացքում մոնղոլոիդ ռասան հարմարվել է կյանքի պայմաններին, քանի որ նրանք ապրում են ավազի մշտական փոթորիկների, արևի և ուժեղ քամիների մեջ։
Նրանց աչքերը կառուցվածքավորված են կյանքի պայմաններին համապատասխան, այդ իսկ պատճառով մոնղոլոիդները աչքերը կկոցելու կարիք չունեն։ Նրանց նեղ աչքերը պաշտպանում են տեսողությունը։ Դրա հետ մեկտեղ, նրանց տեսողության մասշտաբները նույնն են, ինչ որ մյուս ռասաների և ազգերի ներկայացուցիչներինը։




























