Բոլոր կանայք ուզում են երևալ անթերի և իրենց ցանկալի զգալ։
Անգամ երբ մենք չունենք մշտական զուգընկեր, մեկ է, ինքնարտահատվելու համար ձգտում ենք ունենալ մեր իմիջը՝ միևնույն ժամանակ դուր գալով տղամարդկանց։
Եվ ինչի՞ չենք պատրաստ դրա համար. յուրաքաչյուր սեզոնին փոխում ենք զգեստապահարանը, կպցնում ենք եղունգներ և թարթիչներ, սակայն գրավչության գաղտնիքը սանրվածքն է։
Ցանկացած ոճաբան Ձեզ կասի նույն բանը։ Եթե մազերը խնամված չեն կամ ունեն հիմար տեսք՝ հավատացեք, Ձեզ ոչինչ չի փրկի։
Սանրվածքներ, որոնք չարժե փորձել, եթե ցանկանում եք դուր գալ տղամարդուն։
Կառե-բոբ

Հոգեբանները վստահեցնում են, որ կանայք այսպիսի կտրվածք են անում միայն տղամարդու հետ բաժանումից հետո, որպեսզի ի ցույց դնեն իրենց անկախությունը։ Այս սանրվածքը խորհրդանշում է խստություն և ընտրության ազատություն, բայց տղամարդկանց համար սա արդեն հնացել է։
Չափազանց երկար մազեր

Մինչև հատակ հասնող մազերը գեղեցիկ չեն։ Դրանք չխնամված են երևում և թողնում են “ձիու պոչի” տպավորություն։ Գուցե Դուք ափսոսում եք Ձեզ մազերը, բայց, հավատացեք, ուսերից փոքր-ինչ ներքև հասնող մազերով ավելի շատ դուր կգաք տղամարդկանց։
Ծովախեցգետիններ

Մոռացեք այս սանրվածքի մասին։ Դա ոչ միայն տգեղ է նայվում, այլև չափազանց հնացած է։ Այս փունջը բացարձակ չարիք է ու նոխկանք է առաջացնում տղամարդկանց մոտ, իսկ ավելի կոնկրետ՝ ասոցացվում է “տատիկի ոճի” հետ։
Եթե ցանկանում եք հավաքել մազերը, ավելի լավ է անե հավաք պոչիկ և լինեն գրավիչ։







