Այս հզոր նյութի միջոցով զուգարանը մաքուր կլինի ընդամենը 10 րոպեի ընթացքում:

Օգտակար

Լոգարանը և զուգարանը մաքուր պահելու համար անհրաժեշտ է լավ և մանրակրկիտ խնամք:

Բայց, ինչ էլ որ անենք, ժամանակի ընթացքում հայտնվում են ժանգոտ բծեր, որոնցից խուսափելը շատ դժվար է: Ժանգի բծերի պատճառը անորակ էմալը և խոնավ միջավայրն են:

Խանութներում վաճառում են շատ տարբեր ապրանքներ, որոնք օգնում են լվանալ ժանգը: Բայց, ցավոք, շատ քչերն են , որոնք իսկապես օգնում են:

Շատ հեշտ է ժանգի դեմ տնային «զենք» պատրաստելը

Ձեզ հարկավոր է

Ջրածնի պերօքսիդ – 50 գր

Ամոնիակ – 100 գր;

Կտորից դիմակ և ռետինե ձեռնոցներ;

Ապակե տարա:

Պատրաստելու ձևը՝

ՊԱՐՏԱԴԻՐ: Նախքան աշխատել սկսելը, հագնում եք դիմակ և ձեռնոցներ, դա անհրաժեշտ է ձեր սեփական անվտանգության համար.

Լցնել ամոնիակն ապակե տարայի մեջ և սկսեք դանդաղորեն լցնել պերօքսիդը: Լավ ամեն ինչ խառնել: Այնուհետև վերցրեք անհարկի սպունգ և ընկղմեք լուծույթում և սկսեք սրբել սանտեխնիկական համակարգը, որտեղ ժանգ կա: Թողեք այն 10 րոպե և լվացեք պարզ հոսող ջրով:

Կարող եք ընդմիշտ մոռանալ ժանգի մասին:

Մենք առաջարկում ենք նաև մեկ այլ պարզ, բայց շատ արդյունավետ միջոց:

Ձեզ պետք է՝

Գինու քացախ – 100 մլ;

Կերակրի աղ- 2 չ.լ.;

Անձեռոցիկներ

Ապակե տարա.

Պատրաստելու ձևը՝

Լցնել գինու քացախը տարաի մեջ և ավելացնել կերակրի աղ: Լավ խառնեք և տեղադրեք գազոջախի մեջ 10 վայրկյան առավելագույն հզորությամբ:

Քսեք լուծույթը անձեռոցիկի (կամ սպունգի) վրա և սրբելք այն տեղը, որտեղ կա ժանգ:

Թողեք 20 րոպե, ապա կրկին սրբեք լուծույթով և լվացեք հոսող ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում