Գայթակղի՞չ, համե՞ստ, թե՞ խելացի.․․ ահա, թե ում են սիրահարվում տղամարդիկ՝ ըստ Կենդանակերպի նշանի

Հետաքրքիր

1. Խոյ

Այս տղամարդիկ անտարբեր չեն հետաքրքիր և ոչ օրդինար կանանց հանդեպ, ովքեր առանձնանում են կա՛մ վառ արտաքինով, կա՛մ սուր մտքով:

Խոյերը դժվար թե «գորշ մկնիկների» կողմը նայեն, նրանց ընտրյալը պետք է յուրահատուկ լինի:

2. Ցուլ

Ցուլերը բնույթով էսթետ են, ուստի նրանց համար շատ կարևոր է, որ իրենց ընտրայլը և՛ աչք շոյի, և՛ կարողանա զրույց վարել:

Ըստ նրանց՝ կպչուն հիմարիկները միայն մարմնական հաճույքների համար են պիտանի:

3. Երկվորյակ

Հաճախ սիրահարվում են ազատասեր, անկախ աղջիկների, որոնց հետաքրիքր չէ հասարակական կարծիքը և ովքեր չեն վախենում ցույց տալ իրենց իրական դեմքը:

Այս նշանի ներկայացուցիչների իդեալական ընտրյալն էպատաժային և էքստրավագանտ է, ում խելքը և արտաիքնը հաճախ երկրորդական դեր են խաղում:

4. Խեցգետին

Սովորաբար նախընտրում են համեստ և տնային աղջիկներին:

Բայց եթե Խեցգետինը սիրուհի ունենա, նա շլացուցիչ գեղեցկուհի կլինի, ում տեսնելիս կհիանան բոլորը:

5. Առյուծ

Առյուծները շատ են սիրում, երբ աղջիկները հիանում են իրենց արժանիքներով, հենց այդպիսիներին են սիրահարվում:

Առյուծի ընտրյալը չպետք է նրան գերազանցի ո՛չ ինտելեկտով, ո՛չ արտաքինով:

Այս նշանի ներկայացուցիչ տղամարդկանց համար կարևոր է ամեն ինչում ամենա–ամենան լինել:

6. Կույս

Այս տղամարդկանց լքում են ծայրահեղությունների պատճառով:

Նրանք գլուխը կորցնում են վճռական կամ ինտելեկտուալ կանանց համար:

7. Կշեռք

Այս տղամարդկանց համար կարևոր է արտաքինը, թեև նրանց համար գեղեցկությունը հեռու է ընդունված չափանիշերից:

Նրանց համար ինտելեկտը նույնքան կարևոր է, որքան խարիզման և ներքին էությունը:

8. Կարիճ

Հաճախ սիրահարվոմ են կնոջ, ով հիշեցնում է աղջկան, ում իրենք սիրահարված էին մանկապարտեզում կամ ավագ դպրոցում:

Այս դեպքում գեղեցկությունը դեր չի խաղում: Կարիճների համար իսկական աֆրոդիզիակ են անմատչելիությունը և խորհրդավորությունը:

9. Աղեղնավոր

Սովորաբար սիրահարվում են կա՛մ իրենց ճշգրիտ նմանակին, կա՛մ փխրուն նուրբ աղջիկների, ովքեր չեն կարողանա ապրել առանց իրենց պաշտպանության, աջակցության և հոգածության:

Երկրորդ դեպքում ինտելեկտի առկայությունը երկրորդական է:

10. Այծեղջյուր

Շատ անկախ և ազատասեր անձինք են, ովքեր մինչև վերջ դիմադրում են իրենց զգացմունքներին՝ չցանկանալով ոչ ոքից կախված լինել:

Հիմնականում ընտրում են հաջողակ, ուժեղ և ինքնաբավ կանանց, ովքեր ամուր կանգնած են ոտքերի վրա և շատ ձեռբերումներ ունեն:

11. Ջրհոս

Թուլություն ունեն ուժեղ աղջիկների հանդեպ, ովքեր կարող են իրենք իրենց մասին հոգ տանել, ճկուն կերպով հաղթահարում են կյանքի բոլոր խնդիրները:

Այս դեպքում ընտրյալի արտաքինն առանձնակի դեր չի խաղում, ինչը չես ասի ինտելեկտի, հանդուրժողականության և ներելու պատրաստակամության մասին:

Ջրհոսի համար շատ կարևոր է, որ իր կինը չսահմանափակի իր ազատությունը, կարողանա ճիշտ ժամանակին իրեն հանգիստ թողնել:

12. Ձուկ

Անտարբեր չեն ժպտադեմ, գեղեցիկ և բաց աղջիկների հանդեպ, ովքեր չեն վախենում առաջին քայլն անել:

Գնահատում են իրենց ընտրյալի ինքնուրույնությունը և ցանկացած թեմայով զրույց վարելու ունակությունը:

Հաճախ սիրահարվում են կանանց, ովքեր շատ երկրպագուներ ունեն, կարող են հավատարիմ մնալ իրենց երկրորդ կեսին:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում