Մազեր կզակի հատվածում. 6 անհանգստացնող նշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

Օգտակար

Կզակի վրայի մազերը կարող են երկար ժամանակ աննկատ մնալ, սակայն կյանքի որոշակի շրջանում դրանց հետ բախվում է կանանց մեծ մասը: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է իմանալ, թե ինչի հետ է կապված կզակի հատվածում մազերի առաջացումը և ինչ կարող է ասել այն ձեր առողջական վիճակի մասին:

1. Գենետիկա

Բժիշկ Հեդլի Քինգը վստահեցնում է, որ անցանկալի մազածածկույթի այս ձևը գեների և հորմոնների համակցության արդյունք է: Եթե դուք երբևէ ձեր մոր կամ տատիկի կզակի վրա նկատել եք մազերի առկայություն, ապա հավանական է, որ նույն տարիքում դրանք կհայտնվեն նաև ձեզ մոտ:

Մազեր կզակի հատվածում. 6 անհանգստացնող նշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

2.Հորմոնային անհավասարակշռություն

Տղամարդկային հորմոնների ավելցուկը ոչ հաճախ դեմքի վրա անցանկալի մազերի առաջացման պատճառ է դառնում:

3. Տարիք

Մեր օրգանիզմում հորմոնային հավասարակշռությունը փոփոխվում է մեր ողջ կյանքի ընթացքում: Դաշտանադադարի շրջանում կնոջ մարմինը սկսում է արտադրել քիչ քանակությամբ էստրոգեն: Եվ եթե մազերի առաջացումը սկսվել է հենց այդ տարիքում, ապա պատճառը օրգանիզմում կատարվող հսկայական փոփոխություններն են:

Մազեր կզակի հատվածում. 6 անհանգստացնող նշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

4. Պոլիկիստոզային ձվարանների սինդրոմ

Այս սինդրոմը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր վերարտադրողական առողջության և հորմոնային վիճակի վրա: Այս սինդրոմի այլ նշաններից են անկանոն ամսականները, նիհարելու հետ կապված խնդիրները, անպտղությունը, ինչպես նաև ձվարանային կիստաները:

5. Քուշինգի սինդրոմ

Որոշ դեպքերում կզակի մազերը կարող են վկայել Քուշինգի սինդրոմի մասին՝ հիվանդություն, որն առաջանում է օրգանիզմի վրա կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի չափազանց մեծ ազդեցության դեպքում: Դա կարող է կապված լինել ձեր մակերիկամների՝ չափից դուրս շատ հորմոններ արտադրելու հետ կամ էլ դրանց արտադրության աճը պայմանավորված է որոշակի դեղամիջոցների օգտագործման հետ, օրինակ՝ դեղամիջոցներ արտրիտի կամ ասթմայի դեմ:

Հիվանդության դեպքում նկատվում են նաև կծկումների առաջացում, քաշի ավելացում, որոշ դեպքերում նաև երկրորդ տեսակի դիաբետ:

6.Մակերիկամների բնածին հիպերպլազիա

Հիվանդությունը կապված է կարևոր ֆերմենտի պակասի հետ, որը դուրս է հանում հորմոնները մակերիկամներից: Արդյունքում օրգանիզմ արտադրում է շատ տղամարդկային հորմոններ, ինչն էլ պատճառ է դառնում կզակի հատվածում անցանկալի մազածածկույթի առաջացման համար:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում