Այս շաբաթ Գլազգոյից Լյուսի Ֆալկոներն առաջին անգամ դպրոց գնաց, և այդ իրադարձությունը աննկատ կլիներ բոլորի համար, բացի աղջկա ընտանիքից, եթե չլիներ երկու լուսանկար:
Մայրը ՝ Ջիլիանը, հպարտանալով իր աղջկանով, նրան լուսանկարեց դպրոց ուղարկելուց առաջ։
Իսկ հետո չկարողացավ դիմանալ և ևս մեկ լուսանկար արեց, երբ 5-ամյա Լյուսին վերադարձավ տուն։ Նայեք տարբերությունը, ու կհասկանաք։
Ֆալկոների ընտանիքում կա 4 երեխա և Լյուսին շատ լավ գիտի, թե ինչ է դպրոցը։ Այստեղ նա ավագ եղբոր հետ պատրաստվում է դասերին։ Ահա այսպես նա այդ առավոտ դուրս եկավ տնից։

Կիսաշրջազգեստ, գուլպա, փողկապ և մազակալներ։ Կոկիկ սանրվածքով և ժպիտով Լյուսին սպասում էր առաջին դպրոցական օրվան։

Իսկ ընդամենը մի քանի ժամ անց տուն վերադարձավ ուրիշ մարդ։ Անգամ անփույթ երեխաների ֆոնին նա իրեն լավ չէր զգում։

Մայրիկի այն հարցին, թե ինչպես է անցել առաջին օրը դպրոցում, աղջիկն անհոգ պատասխանեց, որ նորմալ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել։ Բայց մայրը խնդրեց, որ երեկոյան աղջիկը սովորականից շուտ քնի։
Դե ինչ փոքրիկ Լյուսի, բարի գալուստ մեծերի աշխարհ, մանկությունը մնացել է ետևում, և առջևում քեզ սպասում է չափահաս կյանքը։
Շոտլանդիայում ոչ միայն դպրոց են սկսում հաճախել 5 տարեկանից, այլև երեխանրի մեծ մասը արդեն օգոստոսի կեսերից անցնում են դասերի։
Ամառային արձակուրդները կարճ են և այժմ Լյուսին դա գիտի իր սեփական փորձից:

Լյուսի Ֆալկլյոների պատմությունը արագ դարձավ վիրուսային, քանի որ յուրաքանչյուր երկրորդ օգտատերը ինտերնետում տեսել է երկու լուսանկարների համադրությունը և այն արտացոլել է իր իրողություններում։
Ինչ-որ մեկը հիշեց իր դպրոցի մասին, մյուսները ‘ բուհերի, իսկ ճնշող մեծամասնությունը դա նկարագրեց որպես աշխատանքի առաջին ելք կամ կարիերայի սկիզբ:
Մենք բոլորս մեծ աշխարհ ենք գնում ժպիտով և խոնարհությամբ, իսկ հետո հազիվ է ուժերը բավականացնում միաեղջյուրով պայուսակ տանել ։ Բայց սա է կյանքը, ոչինչ անել հնարավոր չէ։




























