Վիկտոր Ցոյն իսկական լեգենդ է։ Նրա արվեստը, ձայնն ու երգերը մարդկանց մի ամբողջ սերնդի մտքեր են։
Նրա երգերը դարձան դարաշրջանի իսկական խորհրդանիշներ, դրանք կիթառի ուղեկցությամբ երգում էին ամեն բակում, քանի որ յուրաքանչյուր մարդ դրանցում իր համար ինչ–որ հարազատ բան էր գտնում։
Շատ տարիներ են անցել, սակայն Վիկտոր Ցոյի արվեստը մինչև այժմ էլ արդիական է։
Մարդիկ լսում են նրա երաժշտությունը, երգում երգերը, և դա անվիճելի ապացույցն է այն բանի, որ այս մարդն իսկական տաղանդ էր։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Վիկտոր Ցոյի մտքերը, որոնցում շատ ճշմարտություն, իմաստնություն ու ազնվություն կա։
- Մարդիկ չեն կարող միանման մտածել, բայց միմյանց հասկանալ պարտավոր են։ Դրա համար էլ նրանք մարդ են։
- Ես համարում եմ, որ մարդն ապրում է մոլորակի վրա, այլ ոչ պետության մեջ։
- Մենք սպասում էինք վաղվա օրվան, ամեն օր սպասում էինք վաղվա օրվան։
- Ես ազատ մարդ եմ, որովհետև միշտ զբաղվել եմ նրանով, ինչ ինձ դուր է եկել, ու չեմ արել այն, ինչ չեմ ուզել։
- Մենք աչքերը թաքցնում ենք կոպերի վարագույրի ներքո։
- Հիշիր, որ չկա ավելի սարսափելի բանտ, քան ձեր գլխում եղածն է։
- Երաժշտությունն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտք չէ։
- Ես չեմ սիրում, երբ ինձ խաբում են, բայց ճշմարտությունից նույնպես հոգնել եմ։
- Եթե գրպանում մի տուփ ծխախոտ կա, ուրեմն՝ այսօր ամեն բան այնքան էլ վատ չէ։
- Եթե կա քայլ, հետք էլ պետք է լինի։
- Եթե կա խավար, պետք է նաև լույս լինի։
- Ո՞վ կերգի, եթե բոլորը քնած լինեն։
- Մահն արժե այն բանին, որ ապրեն։
- Սերն արժի, որ նրան սպասեն։
- Եթե բանալիները դուռը չեն բացում, այն ուսով բացիր։
- Դու պետք է ուժեղ լինես, այլապես ի՞նչ իմաստ ունի քո լինելը։
- Ես մենակ եմ, բայց դա չի նշանակում, որ ես միայնակ եմ։