Դուք ձեր տնից առնվազն 10 իր դուրս կնետեք, երբ սա կարդաք

Հետաքրքիր

Բոլորս գիտենք, որ ատամի խոզանակը պետք է փոխել 2-3 ամիսը մեկ:

Սակայն քչերը գիտեն, որ սանրը, բարձերը, հողաթափերը նույնպես պետք է որոշ ժամանակ անց փոխել:

1. Սանր

Սանրը պետք է ամեն տարի փոխել: Այն պետք է շաբաթը մեկ անգամ լվալ:

2. Ատամի խոզանակ

Միկրոբների և բակտերիաների իսկական պահեստ է, ուստի պետք է փոխել 3 ամիսը մեկ:

3. Սրբիչ

Սրբիչն իդեալական միջավայր է բակտերիաների բազմացման համար, այն պետք է փոխել 1-3 տարին մեկ:

4. Օծանելիք

Օծանելիքի պիտանելիության ժամկետը 1-3 տարի է՝ կախված նրանից, թե տարան փակ է, թե բաց:

5. Կրծկալ

Կրծկալը պետք է դեն նետել 1-2 տարի կրելուց հետո: Այդ ընթացքում այն կորցնում է իր ձևը և էլաստիկությունը:

6. Բարձեր

Բարձերը պետք է փոխել 2-3 տարին մեկ, այդ ընթացքում դրանք կորցնում են իրենց ձևը:

7. Ալյուր

Ալյուրը կարող է պահվել 6-12 ամիս՝ տեսակից կախված:

8. Հողաթափեր

Սնկային վարակների համար հրաշալի միջավայր են, պետք է նորը գնել 6 ամիսը մեկ:

9. Մանկական նստատեղ

Ավտոմեքենայի համար մանկական նստատեղը ձևը կորցնում է 6 տարի օգտագործելուց հետո, նշանակում է՝ այլևս չի կարողանա ապահովել երեխայի անվտանգությունը:

10. Համեմունքներ

Պահպանվում են 1-3 տարի: Աղացած համեմունքները պետք է 6 ամիս պահելուց հետո դեն նետել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում