Դուք կարծում եք, թե այս թեյի փաթեթները գնելով դուք իսկական թե՞յ եք գնում. ո՛չ, դուք պատկերացնել անգամ չեք կարող, թե ինչ են փաթեթավորում այս փաթեթներում

Օգտակար

Այսօր հարմարավետությունից ելնելով մենք օգտագործում ենք փոքրիկ փաթեթներով թեյ: Սակայն իմանալով, թե իրականում ինչ են դրանք պարունակում, դուք միանգամից կհրաժարվեք դրանցից:

Վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ տոքսիկ նյութեր, ինչպիսիք են ֆտորիդները և պեստիցիդները:

Դրանցից որոշ տեսակներում այդ վտանգավոր նյութերի մակարդակն այնքան բարձր է, որ մասնագետները խստիվ արգելում են դրանք օգտագործել:

Թղթե փաթեթներով թեյերը պարունակում են էպիքլորհիդրին, որը կիրառվում է որպես պեստիցիդ: Այն ակտիվանում է տաք ջրի հետ շփվեիս:

Այդ պեստիցիդը կարող է առաջացնել անպտղություն, վնասել իմունային համակարգին:

Եռանկյունաձև փաթեթները պատրաստված են պլաստիկներից, որոնք տոքսիններ են արտադրում: Երբ այդ թեյի պլաստիկե փաթեթը ընկղմվում է տաք ջրի մեջ, տոքսիկ նյութերն ընկնում են ջրի մեջ: Բնականաբար այս թեյի մեկ կամ երկու փաթեթ օգատգործելը չի վնասի, այն վնասակար է երբ օգտագործվում է կանոնավոր կերպով:

Թեյի փաթեթների որոշ տեսակներ պատրաստված են թղթից: Այդ թուղթը մշակում են քլորով:

Թեյի փաթեթները պարունակում են շատ ֆտորիդներ:

Բացի այդ, մեծամասամբ թեյի փաթեթների մեջ գտնվում է թեյի փոշի, ինչը ամենևին չի կարելի թեյ համարել: Այդ փոշին արտադրում է տանիններ, որոնք թեյին գույն են տալիս, բայց համային առումով դրանք դեր չեն խաղում:

Թեյի փաթեթները պարունակում են արհեստական արոմատիզատորներ: Ոչ հագեցած համը քողարկելու համար ավելացնում են արհեստական արոմատիզատորներ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում