Ինչ կարող է պատմել քթի ձևը մարդու մասին

Այս արվեստը զարգացել է Հին Չինաստանում և արդեն Կոնֆուցիոսի ժամանակներում հանրահայտ է եղել:

Նրանք վստահ էին, որ նա, ով կկարողանա կարդալ մարդու դիմագծերը, կկարողանա թափանցել մարդու հոգին և գուշակել մարդու ճանակատագիրը:

Ֆիզիոգնոմիստները պնդում են, որ մարդու բնավորությունը բացահայտելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել քթին:

Ինչ կարող է պատմել քթի ձևը մարդու մասին

1. Հռոմեական քիթ:

Այս ձևի քիթը խոսում է համարձակության, նպատակասլացության, տղամարդկության մասին:

Այս տիպի քիթ ունեցող մարդն ընդունակ է առանց երերալու՝ ընդունել բարդ որոշումներ, վերլուծական միտք ունի, հեշտությամբ բարձրանում է կարիերայի աստիճաններով:

2. Մսոտ քիթ:

Այս մարդիկ ստեղծագործական ունակություններ ունեն:

Նրանք կրքոտ են և հմայիչ, մեծահոգի և խելացի, միշտ պատրաստ են օգնել, պաշտպանել:

Այս մարդիկ հրաշալի տնտեսուհիներ են և հոգատար մայրեր:

3. Վեր բարձրացած քիթ:

Սրանք հումորի զգացում ունեցող, լավատես մարդիկ են:

Նրանք զգացմունքային են, հաճախ են տրամադրության անկում ունենում, բայց դրա հետ մեկտեղ՝ հիացնում են ծանոթության առաջին իսկ րոպեներից:

4. Հունական քիթ:

Աշխատասեր և լուրջ մարդիկ են: Միշտ վստահ են իրենց ճշմարտացիության մեջ և երբեմն հակված են նաև որոշակի համառություն դրսևորել:

Նրանք բավական խոցելի բնավորություն ունեն, գովասանքի և հավանության կարիք ունեն:

5. Վեր ցցված քիթ:

Այս մարդիկ հեշտ են վստահություն ներշնչում:

Նրանք հանգստություն և հուսալիություն են ներշնչում, լավ հռետորներ են, միշտ պատրաստ են օգնություն ցույց տալ՝ հաճախ նաև իրենց շահերի դեմ:

Նրանք շատ ընկերներ և ծանոթներ ունեն:

6. Արծվաքիթ:

Այս մարդիկ ի ծնե բիզնեսմեն են: Առանց սխալվելու՝ կնքում են շահավետ գործարքներ:

Նրանք շատ լավ մանկավարժներ են, ովքեր պատրաստ են իրենց նվիրել աշխատանքին:

7. Փոքր քիթ:

Այս քիթը խոսում է այն մասին, որ այն ունեցող անձը ճկուն բնավորություն ունի, զիջումների գնալու պատրաստակամություն:

Նրանք բաց են, լավատես և գայթակղիչ, բայց միևնույն ժամանակ՝ հեշտ վիրավորվող, գովասանքի և հավանության կարիք ունեն:

8. Ուղիղ քիթ:

Ամուր բնավորություն և պարզ միտք ունեն, շատ լավ են հասկանում արվեստն ու ամեն հրաշալի բան: Մասնագիտական ոլորտում վստահորեն հասնում են իրենց նպատակին և հաջողությունների: