Խոյ

Խոյի համար իդեալական աղջիկը պետք է լինի կրքոտ և վճռական: Միևնույն ժամանակ նա պետք է լինի բաց և անկեղծ, հումորի լավ զգացումով:
Խոյերը շատ խանդոտ են, ուստի բացարձակ հավատարմություն են պահանջում:
Ցուլ

Ցուլերին պետք է այնպիսի աղջիկ, որ կարողանա ստեղծել հաճելի էմոցիոնալ մթնոլորտ և տարբերվի խոհարարական կարողություններով:
Նա պետք է ունենա հանգիստ ու հավասարակշռված բնավորություն, լինի վստահելի և որոշ չափով պահպանողական: Բացի այդ, պետք է լինի խելացի և պատասխանատու:
Երկվորյակ

Երկվորյակների իդեալական աղջիկը պետք է լինի առատաձեռն, ընկերասեր, զարգացած: Նա պետք է ամեն ինչում լավը տեսնի և չհանդուրժի հիսթերիաներ և սկանդալներ:
Նա պետք է լինի տաղանդավոր և դաստիարակված:
Խեցգետին

Նա պետք է պատրաստ լինի ինքնազոհողության, բավարարվի քչով և իրեն ամբողջությամբ նվիրի Խեցգետնին:
Խեցգետնի համար իդեալական աղջիկը սիրող մայրն է, հոգատար տնային տնտեսուհին, որ նվիրված է միայն իր ընտանիքին:
Առյուծ

Առյուծների համար իդեալական աղջիկը պետք է լինի ուրախ, արկածախնդիր, սիրի ճանապարհորդել, երեխաներին և ունենա վառ արտաքին:
Նա պետք է ուժ ճառագի, լինի ինքնավստահ և ունենա հարուստ ներաշխարհ:
Կույս

Նա պետք է ունենա հանգիստ ու փափուկ բնավորություն, լինի բազմակողմանիորեն զարգացած: Անպայման պետք է լինի մաքրակենցաղ:
Տասն անգամ մտածի, մեկ անգամ խոսի:
Կշեռք

Նա պետք է կարողանա բավարարել կշեռքների հոգևոր և ֆիզիկական բոլոր պահանջները:
Որպես կանոն նա պետք է սիրի իր ընտանիքը, բայց իր համար ամենակարևորը պետք է լինի այն, որ ընտանիքի բոլոր անդամներն ընդունեն իր գերակայությունն ու իր խոսքը օրենք համարեն:
Կարիճ

Կարիճի կողքին պետք է լինի այնպիսի աղջիկ, որ միշտ հիացնի իրեն: Պետք է հիանալի ինտուիցիա ունենա և զգա, թե ինչ է պետք կարիճին:
Նա պետք է լինի խելացի, ուժեղ, ինքնավստահ, բայց դրա հետ մեկտեղ լինի կանացի:
Աղեղնավոր

Նա պետք է լինի բարեհոգի, լինի հոգատար և տնտեսող: Պետք է ունենա իդեալական կառուցվածք:
Աղեղնավորները նախընտրում են այն աղջիկներին, ում հետ կարող են կիսել իրենց հետաքրքրությունները, ում հետ հաճույքով կճամփորդեն:
Այծեղջյուր

Այծեղջյուրների իդեալական աղջիկը պետք է լինի կայուն, հանգիստ, զգուշավոր, հարգի ընտանեկան ավանդույթները և ամեն ինչի վերաբերյալ ունենա իր տեսակետը:
Նա անպայման պետք է լինի ռոմանտիկ:
Ջրհոս

Նա պետք է լինի ընկերուհու և մոր սինթեզը:
Պետք է մշտապես ոգեշնչի ջրհոսին, հանի նրան ծուլությունից, հեռու պահի առօրյայից, մի խոսքով պետք է ամեն օրը վերածի տոնի:
Ձուկ

Ձկների իդեալական աղջիկը պետք է ունենա նուրբ ինտուիցիա և արտաքին հանգստություն:
Պետք է կարողանա զսպել իր էմոցիաները, լինի առատաձեռն արդարամիտ և անկեղծ կանացի:







