Հնդկական սիրային հորոսկոպ. արդյունքներն ապշեցնելու աստիճան ճշգրիտ են

Հնդկաստանում հորոսկոպներով զբաղվելը համարվում է գիտություն, որի հիմքն են հանդիսանում հինավուրց աստղաբանական գրությունները: Գուցե դա է պայմանավորում կանխատեսումների և բնորոշումների անհավանական ճշգրտությունը:

Ներկայացնում ենք հնդկական սիրային հորոսկոպը:

Աշիվինի (ապրիլի 13-27) տոտեմ՝ էգ ձի

Նրանք ազատասեր մարդիկ են, ովքեր ունեն դա հասկանալու ունակ մարդու կարիք:

Նրանց հարկավոր է արկածասեր մեկը, ով ունի հարուստ հոգեկան աշխարհ:

Աշիվինի նշանի տակ ծնվածները կրքոտ են և զգացմունքային:

Բհարանի (ապրիլի 28-մայիսի 11) տոտեմ՝ էգ փիղ

Բհարանի նշանի տակ ծնվածները պրագմատիկներ են:

Նրանք փնտրում են մեկին, ով կկիսի իրենց նախասիրությունները և պատրաստ կլինի մրցակիցների առկայության պայմաններում պայքարել իրենց համար:

Սակայն իրենց ուզածին հասնելով՝ նրանց զգացմունքները կարող են սառչել:

Հնդկական սիրային հորոսկոպ. արդյունքներն ապշեցնելու աստիճան ճշգրիտ են

Կրիտտիկա (մայիսի 12-25) տոտեմ՝ էգ ոչխար

Այս նշանի տակ ծնվածները կրքոտ անձնավորություններ են, ովքեր սիրում են, որ իրենց համար պայքարեն:

Նրանք իրենց զգացմունքները սկսում են ցույց տալ միայն այն ժամանակ, երբ վստահ են լինում, որ դա փոխադարձ է:

Սակայն ամուր կապերը նրանց վախ են ներշնչում, ուստի ամուսնանալու որոշում նրանք ընդունում են բավականին ուշ:

Ռոհինի (մայիսի 26-հունիսի 8) տոտեմ՝ արու օձ

Համաձայն հնդկական հորոսկոպի՝ այս նշանի տակ ծնվածներն ունակ են խորը և անմնացորդ սիրո: Հանուն սիրո նրանք պատրաստ են ծայրահեղ քայլերի:

Սակայն կատարելության ձգտող Ռոհինիներն ունակ չեն առաջին քայլն անելու, այնպես որ, հարաբերություններում ակտիվություն պետք է ցուցաբերի նրանց ընտրյալը:

Մրիհասիրա (հունիսի 9-21) տոտեմ՝ էգ օձ

Այն նշանի տակ ծնվածները նույնպես ունակ չեն առաջին քայլն անելու:

Նրանք չափազանց գաղտնապահ են և ամբարտավան:

Ամուր կապ ստեղծելու համար նրանց հարկավոր է նախ և առաջ ինտելեկտուալ ներդաշնակության մեջ լինել ընտրյալի հետ:

Հնդկական սիրային հորոսկոպ. արդյունքներն ապշեցնելու աստիճան ճշգրիտ են

Ադրա (հունիսի 22-հուլիսի 5) տոտեմ՝ էգ շուն

Այս նշանի տակ ծնվածները շատ հոգատար և հավատարիմ մարդիկ են, ովքեր պատրաստ են սիրելիի հետ հարաբերությունների մեջ ներդնել իրենց ուժերն ու եռանդը:

Հաճախ նրանք լինում են չափազանց ակտիվ, ինչով կարող են հետ վանել սիրելիին:

Նրանց հարկավոր է բարի և հասկացող զուգընկեր, ով նրանց հաճախ գովասանքի խոսքեր կշռայլի:

Պունարվասու (հուլիսի 6-19) տոտեմ՝ էգ կատու

Այս նշանի տակ ծնվածները հպարտ են, անհասանելի և գաղտնապահ:

Նրանց բավարար չէ սիրված լինել միայն մեկ մարդու կողմից:

Այդ իսկ պատճառով նրանք մեծ հաճույքով ընդունում են սիրո և ուշադրության նշաններ այլոց կողմից, ինչով էլ անսահման ցավ են պատճառում իրենց զուգընկերոջը:

Սակայն իրականում նրանք պարզապես ցանկանում են իրենց սիրեցյալին ապացուցել, որ նա չի կարող իրենց կառավարել և վերահսկել:

Պուշիա (հուլիսի 20-օգոստոսի 2) տոտեմ՝ արու ոչխար

Այս նշանի տակ ծնվածները փակ, սակայն չափազանց սեքսուալ մարդիկ են:

Այս մարդիկ հակված չեն երկարաժամկետ հարաբերությունների:

Սակայն դրա հետ մեկտեղ նրանք չափազանց խանդոտ են և չեն հանդուրժի դավաճանությունը:

Հնդկական սիրային հորոսկոպ. արդյունքներն ապշեցնելու աստիճան ճշգրիտ են

Աշլեշա (օգոստոսի 3-16) տոտեմ՝ արու կատու

Ինքնաբավ և գաղտնապահ Աշլեշաներին հարկավոր է մեկը, ով չի փորձի սահմանափակել իրենց ազատությունն ու անկախությունը:

Զուգընկերը պետք է աստվածացնի նրան: Այդ պարագայում այս նշանի նեկայացուցիչները դառնում են բարի, քնքուշ, հոգատար և հավատարիմ:

Իսկ այ նրանց հանդեպ, ովքեր իրենց չեն գնահատում, նրանք չափազանց սառն են և հեռացված:

Մագհա (օգոստոսի 17-30) տոտեմ՝ առնետ

Այս նշանի տակ ծնվածները սիրում են վայելքներ և ձգտում են իշխանության:

Նրանց հարկավոր է այդ ամենը հասկացող զուգընկեր:

Այս մարդիկ անվախ են, անկոտրում, քաջ և ունակ են կիրք արթնացնել անգամ ամենասառը մարդու մեջ:

Պուրվա Ֆալգունի (օգոստոսի 31-սեպտեմբերի 13) տոտեմ՝ մուկ

Հնդկական հորոսկոպը զգուշացնում է, որ այս մարդիկ հաճախ ունենում են զայրույթի պոռթկումներ:

Սակայն նրանք ձգտում են երկար, ամուր և անկեղծ հարաբերությունների, ինչի համար պատրաստ են ցանկացած զոհողության:

Զայրույթով նրանք փորձում են կայծ վառել սիրելիի ներսում:

Հնդկական սիրային հորոսկոպ. արդյունքներն ապշեցնելու աստիճան ճշգրիտ են

Ուտտարա Ֆալգունի (սեպտեմբերի 14-27) տոտեմ՝ արու գոմեշ

Այս նշանի տակ ծնվածները առատաձեռն են, բարի, հավատարիմ և իրենց կյանքը պարզապես չեն պատկերացնում առանց իրենց երկրորդ կեսի:

Սակայն նրանց հարկավոր է դժվարհասանելի մեկը, ում համար նրանք կպայքարեն:

Սեքսուալ ձգողությունը նույնպես շատ կարևոր է նրանց համար:

Հաստա (սեպտեմբերի 28-հոկտեմբերի 9) տոտեմ՝ էգ գոմեշ

Այն նշանի տակ ծնվածներն անկախ են, զսպված, արտաքնապես երևում են անկոտրում և հանգիստ:

Սակայն իրականում բավականին զգայուն են, հաճախ ունենում են տագնապային զգացողություն:

Նրանց հարկավոր է մեկը, ով նրանց էմոցիոնալ աջակցություն կցուցաբերի։

Նման մեկի հետ նրանք դառնում են զգացմունքային, առատաձեռն և հոգատար:

Չիտրա (հոկտեմբերի 10-23) տոտեմ՝ էգ վագր

Այս նշանի տակ ծնվածները կամային և չափազանց սեքսուալ մարդիկ են, ովքեր ցանկանում են գտնել մեկին, ով իրենց կենթարկվի:

Սակայն կարող են հանկարծակի սառչել զուգընկերոջ հանդեպ, անտարբերություն և անգամ դաժանություն ցուցաբերել:

Հնդկական սիրային հորոսկոպ. արդյունքներն ապշեցնելու աստիճան ճշգրիտ են

Սվատի (հոկտեմբերի 24-նոյեմբերի 6) տոտեմ՝ վարազ

Այս նշանի տակ ծնվածների հիմնական նպատակը ստաբիլ և երկարաժամկետ հարաբերություններն են:

Սակայն նրանց հետ հարաբերություններ կառուցելը չափազանց դժվար է:

Նրանք բծախնդիր են և քննադատող:

Սակայն պրակտիկ են և կարող են իրենց ընտանիքն ապահովել ամեն անհրաժեշտ բանով:

Վիշահա (նոյեմբերի 7-19) տոտեմ՝ արու վագր

Շատ սեքսուալ Վիշահաները հաճախակի զուգընկերներ փոխելու կարիք ունեն և հակված են դավաճանությունների:

Նրանք հարկավոր է այնպիսի զուգընկեր, որն ունակ կլինի բավարարելու իրենց սեքսուալ քաղցը:

Սակայն անգամ այդ պարագայում դավաճանությունները բացառված չեն:

Այնպես որ, հնդկական հորոսկոպը խորհուրդ չի տալիս Վիշահաների հետ կյանքը կապել նրանց, ովքեր չեն կարող հանդուրժել դավաճանությունը:

Անուրադա (նոյեմբերի 20-դեկտեմբերի 2) տոտեմ՝ եղնիկ

Այս նշանի տակ ծնվածները կատարյալ են սիրո համար:

Առանց դրա նրանք իրենց կյանքը պարզապես չեն պատկերացնում:

Իդեալական սիրո փնտրտուքներով նրանք բազում զուգընկերների են փոխում:

Առանց սիրո սեքս նրանք չեն ընդունում:

Հնդկական սիրային հորոսկոպ. արդյունքներն ապշեցնելու աստիճան ճշգրիտ են

Յեշտա (դեկտեմբերի 3-15) տոտեմ՝ եղջերու

Այս նշանի տակ ծնվածները սեքսուալ, զգացմունքային և անկայուն մարդիկ են:

Ինտիմ հարաբերությունների դրդելու համար նրանք պատրաստ են ամեն ինչի:

Բացի այդ՝ նրանք բավականին իշխող են, ուստի հարաբերույթունները նրանց հետ չափազանց բարդ են:

Մուլա (դեկտեմբերի 16-28) տոտեմ՝ արու շուն

Այս նշանի տակ ծնվածներն անկայուն են, ինքասածի և չեն սիրում կայունություն:

Սակայն պատրաստ են երկարատև հարաբերությունների նրա հետ, ով նրանց ոչինչ չի պարտադրի:

Նրանք պարզապես տանել չեն կարողանում ցանկացած տեսակի պարտադրանք:

Պուրվա Աշադհա (դեկտեմբերի 29-հունվարի 11) տոտեմ՝ էգ կապիկ

Այս նշանի տակ ծնվածները մոնոգամիայի կողմնակիցներ են, ովքեր ունակ են հավատարիմ մնալու իրենց երկրորդ կեսին:

Նրանք շատ լուրջ մարդիկ են:

Նրանք բազմակողմանի սեքսի սիրահարներ են, սակայն միայն մեկ զուգընկերոջ հետ:

Ուտտարա Աշադհա (հունվարի 12-24) տոտեմ՝ մանգուստ

Այս նշանի տակ ծնվածներն ունեն երկակի ցանկություններ:

Սրանք շատ բարդ մարդիկ են, ովքեր ապրում են սեփական կանոններով:

Նրանք շատ են գնահատում ազատությունը, ստաբիլ ամուսնության կողմնակից չեն և սիրում են բազմազանություն սեքսում:

Հնդկական սիրային հորոսկոպ. արդյունքներն ապշեցնելու աստիճան ճշգրիտ են

Շրավանա (հունվարի 25-փետրվարի 6) տոտեմ՝ արու կապիկ

Այս նշանի տակ ծնվածներն ունակ են խորը զգացմունքների, սակայն հակված են միայնության:

Նրանք նրբանկատ են, խորաթափանց և երջանիկ կլինեն միայն այն մարդու հետ, ով ունակ կլինի հասկանալու իրենց՝ ժամանակ առ ժամանակ միայնանալու ցանկությունը:

Դհանիշտա (փետրվարի 7-19) տոտեմ՝ էգ առյուծ

Այս նշանի տակ ծնվածները պատասխաանտու են, կամային և խարիզմատիկ:

Նրանք ձգտում են լուրջ հարաբերությունների և հավատարիմ են իրենց երկրորդ կեսին:

Սատաբհիշա (փետրվարի 20-մարտի 4) տոտեմ՝ արու ձի

Սատաբհիշաները սեքսուալ անձնավորություններ են, ովքեր ջանում են դա թաքցնել: Նրանք նախընտրում են, որ հարաբերություններում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի զուգընկերը, ով ունակ կլինի կրքոտ սեքսի:

Պուրվա Բհադրա (մարտի 5-17) տոտեմ՝ արու առյուծ

Այս նշանի տակ ծնվածները բարեսիրտ, լավատես մարդիկ են, ովքեր ունակ են ամբողջությամբ տրվելու սիրուն:

Նրանք շատ սեքսուալ են և հաճախ իդեալականացնում են իրենց զուգընկերոջը:

Սիրային հարաբերությունների մեջ ներդնում են ողջ ուժն ու էներգիան:

Հնդկական սիրային հորոսկոպ. արդյունքներն ապշեցնելու աստիճան ճշգրիտ են

Ուտտարա Բհադրա (մարտի 18-31) տոտեմ՝ կով

Այս մարդիկ ձգտում են միայն իդեալական հարաբերությունների:

Եթե դա այդպես չէ, ապա նրանք կարող են դավաճանել կամ էլ վերջ տալ հարաբերություններին:

Միայնությունը նրանց չի վախեցնում:

Ռեվատի (ապրիլի 1-12) տոտեմ՝ արու փիղ

Այս նշանի տակ ծնվածները առատաձեռն են, անձնազոհ, սակայն սեքսուալ չեն:

Նրանց հարկավոր են խորը զգացմունքներ և լուրջ հարաբերություններ:

Այդ ամենի հետ մեկտեղ՝ նրանք չափազանց խանդոտ են և կորցնում են իրենց գլուխը, եթե կասկածում են, որ զուգընկերն իրենց դավաճանում է:

Կիսվել սոց․ ցանցերում
X