Մեր օրերում դիմահարդարումն իսկական արվեստ է:
Յուրաքանչյուր կնոջ համար կարևոր է նաև կոսմետիկայի որակը, դրա բաղադրությունը:
Սակայն նույնիսկ լավագույն կոսմետիկան ունենալու դեպքում կանայք թույլ են տալիս անհեթեթություններ, որոնք խախտում են հարմոնիկ կերպարը և ծերացնում:
Տոնային քսուքի հաստ շերտ
«Ծանր» դիմահարդարումը մի քանի տարով կմեծացնի:
Նախընտրեք թեթև քսուք, որի բաղադրության 60–75%–ը կազմված է խոնավեցնող քսուքից և հանքային միկրոպիգմենտներից:
Այն քսելուց հետո սպունգով մերսեք կնճիռները՝ ավելորդությունները հեռացնելու համար:
Չափազանց բաց գույնի տոնային քսուք

Կորեկտոր
Մուգ շրջանակները մշտական խնդիր են:
Դրանք հոգնած տեսք են տալիս և մի քիչ ծերացնում: Այս դեպքում կարևոր է հարմար կորեկտոր ընտրել:
Չափազանց շատ դիմափոշի
Որքան մեծ է կինը, այնքան ավելի ռացիոնալ պետք է օգտագործի դիմափոշին. ավելորդ շերտն անմիջապես ընդգծում է կնճիռները, իսկ դեմքը նմանվում է «փոշով դիմակի»:
40 տարեկանից հետո դիմափոշի պետք է քսել միայն Т-գոտում՝ ոչ էսթետիկ փայլը վերացնելու համար:
Այտերի կարմրաներկ

Սևաներկ ներքևի թարթիչներին
Ներքևի թարթիչներին ինտենսիվ քսված սևաներկը կընդգծի կնճիռներն աչքերի շուրջ:
Լավագույն տարբերակը վերևի թարթիչների համար ամենասև սևաներկն օգտագործելն է, որն աչքերի սպիտակուցներն ավելի վառ կդարձնի և վիզուալ կմեծացնի աչքերը:
Իսկ ահա ծավալային սևաներկից ավելի լավ է՝ հրաժարվել:
Գծաներկ ստորին կոպի վրա
Քչերին է դիմահարդարման այս հնարքը սազում. այն փոքրացնում է աչքերն ու զգալիորեն ընդգծում մուգ շրջանակները:
Ավելի օպտիմալ է վերջին կոպերի վրա շեշտը:
Ընդ որում՝ գիծը պետք է լայնանա աչքի դրսի անկյան մոտ:
Փայլող ստվերաներկեր աչքերի արտաքին անկյուններում
Դիմահարդարման մեջ մի քիչ փայլը հրաշալի քայլ է, հատկապես ռոմանտիկ ժամադրության և հանդիսության համար:
Միայն կարևոր է հաշվի առնել, որ աչքի դրսի անկյուններում փայլող ստվերաներկը կարող է ընդգծել յուրաքանչյուր կնճիռը:
Ուստի այն քսեք աչքի ներսի անկյունում, կոպի կենտրոնում և հոնքերի տակ:
Շրթներկը «սահում է»

Հագեցած շրթներկ
Վառ և մուգ երանգները լավագույն ընտրություն չեն ձեր կերպարի և շուրթերի համար, որոնք բարակում են:
Եթե այդպիսի նրբություն կա, ավելի լավ է՝ չեզոք ու բնական երանգներ ընտրեք:
Կարելի է նաև փայլ օգտագործել, ինչը վիզուալ կմեծացնի շուրթերի ձևը:



























