Ինչպես ազատվել ատամնափառից և սպիտակեցնել ատամներն առանց թանկարժեք պրոցեդուրաների

Օգտակար

Ներկայացնում ենք բնական միջոց ատամի փառի դեմ, որը կօգնի սպիտակեցնել ատամները:

Կոկոսի յուղի օգտակար հատկությունները կօգնեն կանխել ատամնաբուժական խնդիրները և պահպանել առողջ ու սպիտակ ժպիտը:

Կերակրի սոդան նույնպես շատ արդյունավետ է ատամների սպիտակեցման և փառի վերացման համար:

Այն նվազեցնում է վտանգավոր բակտերիաների քանակը, քանի որ չեզոքացնում է թթուները:

Բնական մածուկի այս բաղադրաոմսը կկանխի կարիեսի առաջացումը։

Բաղադրիչները՝

  • 2 ճ/գ կոկոսի յուղ
  • 2 ճ/գ կերակրի սոդա
  • Ձեր սիրելի եթերայուղի մի քանի կաթիլ (պարտադիր չէ)

Պատրաստումը

Խառնեք բաղադրիչները, մինչև համասեռ զանգված ստացվի: Ցանկության դեպքում կարող եք մի քանի կաթիլ որևէ եթերայուղ ավելացնել:

Օգտագործումը

Ատամի խոզանակի վրա մածուկ լցրեք և ատամները մաքրեք օրական երկու անգամ սովորական ձևով:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում