Ընկերուհիների 6 տիպ, որոնց հետ ավելի լավ է՝ դադարել շփվել

Հետաքրքիր

1. Նա, ով խափանում է ծրագրերը

Նա կարող է ձեզ զանգահարել նշանակված հանդիպումից 10 րոպե առաջ և ասել, որ նոր է պատրաստվում տնից դուրս գալ: Բնականաբար, բոլորիս կյանքում ժամանակ առ ժամանակ լինում են ֆորս-մաժորային հանգամանքներ, բայց մտերիմներին մեր պայմանները թելադրելը բոլորովին այլ է: Աշխատեք ազատ ժամանակն այն ընկերների հետ անցկացնել, ովքեր ձեզ հարգանքով են վերաբերվում:

2. Նա, ում հետ մտերմությունն այլևս չկա

Զարմանալի չէ, որ փորձում եք վերականգնել դպրոցական հին ընկերուհու հետ շփումը, բայց անօգուտ: Պետք է ընդունել, որ ոչ յուրաքանչյուրն է ամբողջ կյանքում կարևոր դեր ունենում:

3. Նա, ով չի կարողանում ձեզ համար ուրախանալ

Պատճառը կարող է լինել նախանձը կամ անինքնավստահությունը:

4. Նա, ով ձգտում է առաջ անցնել ձեզնից

Երբ ընկերուհու հաջողությունը ձեզ մոտիվացնում է սեփական հաջողությունների համար, դա նորմալ է: Բայց մրցակցությունը չպետք է հարաբերությունների հիմքում լինի: Այդպիսի ընկերությունը դատապարտված է:

5. Նա, ով ամեն ինչում բացասական է տեսնում

Այդպիսի մարդիկ ոչնչից, նույնիսկ սեփական հաջողություններից ուրախանալ չեն կարողանում: Ամեն ինչում բացասական կողմեր են գտնում: Պետք չէ այդպիսի մարդուն թույլ տալ ազդել ձեր աշխարհայացքի վրա:

6. Նա, ով կասկածելի հաճոյախոսություններ է անում

Այդպիսի մարդիկ իրենց մտքերն այնպես են ձևակերում, որ կարող եք միանգամից չհասկանալ՝ դա հաճոյախոսություն է, թե վիրավորանք: Օրինակ՝ «Կուզենայի քեզ հետ տեղերով փոխվել՝ դու ազատ ես պարտականություններից և պատասխանատվությունից»:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում