Թոնի Մահֆուդը 24 տարեկան է և նա աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն է ճանաչվել։
Տղան ծնվել և մեծացել է Գերմանիայում, ազգությամբ սիրիացի է։
Արևելյան արմատները նրա արտաքինը յուրահատուկ են դարձրել։
Գեղեցկադեմ տղամարդու կյանքին 3000000 մարդ է հետևում։
Բոլորը հիացած են նրա գեղեցկությամբ և արտասովոր աչքերով:

Թոնին արդեն հաջողությունների է հասել մոդելային բիզնեսում, սակայն բացի արտաքինից նա նաև նկարչի տաղանդ ունի։
Նա ավարտել է արվեստների դպրոցը և նկարում է։
Ոչ բոլորն են հավատում, որ Թոնիի գեղեցկությունն իրական է։
Հատկապես քննադատում են նրա աչքերի գույնը՝ այն ֆոտոշոփի արդյունք համարելով։
Տղան նույնիսկ իր մանկական լուսանկարն է հրապարակել, որպեսզի ապացուցի, որ դա ոչ ոսպնյակ է և ոչ էլ ֆոտոշոփ։

Երկրպագուները ցնցված էին. վտիտ և շիլ աչքով տղան այսօր ամենագեղեցիկ տղամարդն է դարձել։





























