Հարաբերությունները մեծ ջանք են պահանջում, սակայն իմաստ կա՞ փրկելու այն, ինչն ավարտվել է:Ահա այն նախանշանները, որոնք ցույց են տալիս, որ հասել է բաժանության պահը․Փոխադարձություն չկա
Դուք միշտ ժամադրություններ եք պլանավորում կամ ամեն ինչ անում եք, որ հետաքրքիր լինի, սակայն Ձեր զուգընկերը չի գնահատում դա:Նա չի կիսում Ձեր արժեքներըՀարաբերություններում կարևոր է ինքնությունը պահպանելը: Չպետք է վտանգեք Ձեզ:
Այլևս ֆիզիկական մտերմություն չեք ցանկանումՍեքսը դեռ ամեն ինչ չէ, սակայն այն կարևոր դեր է կատարում հարաբերություններում:Դժվար եք շփվում իրար հետԶգում եք, որ չեք կարողանում զգացմունքներն արտահայտել, քանի որ Ձեր զուգընկերը չի գնահատում Ձեզ:Խոսում եք հարաբերությունների լավացման մասին, որը տեղի կունենա ապագայումՈւրեմն՝ մոտ ապագայում կհիասթափվեք:Զուգընկերը չի ցանկանում ժամանակ անցկացնել Ձեր ընտանիքի կամ էլ ընկերների հետԿողակիցը պարտավոր չէ բարեկամներից յուրաքանչյուրին իմանալ, սակայն գոնե մեկ անգամ տեսնել պարտավոր է:Նա Ձեզ չի աջակցումԵթե սկսում եք զգալ, որ նա Ձեզ չի աջակցում, ուրեմն՝ բաժանվելու ժամանակն է:Ձեր երջանկությունը կախված է զուգընկերոջիցՑանկացած կախվածություն վատ է:Դուք նրա կողքին Դուք չեքԵրկարաժամկետ և լուրջ հարաբերություններում մարդիկ պետք է հարմարավետ զգան իրենց: Չպետք է վախենաք զգացմունքներն արտահայտելուց:Ձեր զուգընկերը չի լուծում Ձեր խնդիրներըԱնհամաձայնություններ ու վիճաբանություններ ցանկացած հարաբերություններում առկա են: