1. Ճաշասեղանն ապահովվածության նշան է: Մի նստիր դրա վրա, այլապես փողը քեզ կշրջանցի:2. Որպեսզի տանը փող լինի, մի քանի մետաղադրամ դիր ճաշասեղանի սփռոցի տակ:3. Դրամապանակդ մի դիր ճաշասեղանի կամ մահճակալի վրա:4. Փողը և բանալին գիշերը սեղանի վրա մի թող:5. Տանը պետք է միայն մեկ ավել լինի, այլապես փողն արագ կգա: Այն պետք է դրվի լայն ծայրը դեպի վեր:6. Ճաշի ժամանակ կինը վերջինն է բաժակը չրխկացնում անծանոթ տղամարդու հետ: Տղամարդը՝ կնոջ: Այդ դեպքում նրանք միշտ փող կունենան:7. Երբեք դրամը մի թափթփիր: Պահիր խնայատուփում, դրամապանակի մեջ կամ գաղտնի արկղում:8. Նախքան փողը հավաքելը՝ հստակ որոշիր՝ այն իչի վրա է ծախսվելու: Երբեք սև օրվա համար մի կուտակիր: Դրական մտքերով կուտակիր: Այդ ժամանակ հաջողությունը քո տուն կգա:9. Սարդը բարեկեցության խորհրդանիշ է: Մի սատկացրու դրան:10. Հաց և աղ պարտքով մի տուր: Համարվում է, որ այդ մթերքների հետ տնից փողն ու բարեկեցությունն են հեռանում:11. Վերջալույսից հետո մաքրություն մի արա:12. Նորոգիր բոլոր ծորակները. կորած ջրի հետ փողն էլ է կորում:Ընդհանուր նշաններ
1. Որպեսզի փողը տանը մնա, աշխատավարձի օրն այն ծախսել չի կարելի, պետք է գիշերը տանը մնա:2. Խանութում փողը ձեռքից ձեռք մի տուր և մի վերցրու: Փողի հետ կարող է մյուս մարդու էներգետիկան փոխանցվել, որը ոչ միշտ է լավը: Ավելը վերադարձրու, եթե վաճառողը սխալվեց:3. Երբեք նոր իրով մի պարծեցիր. փողը կարող է հեռանալ:4. Երբեք մի նայիր մարդու աչքերի մեջ, ում ողորմություն ես տալիս:5. Գրպանններիդ անցքերն անպայման կարիր:6. Փող գրավելու համար թանկարժեք զարդեր կրիր: Ոչ մի դեպքում ուրիշին մի տուր քո թանկարժեք իրերը կրելու կամ փորձելու:7. Ձախ ափդ է քոր գալիս՝ փող կստանաս, աջը՝ կծախսես:8. Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը կորստաբեր է, ծովային սպայի կամ հղի կնոջ՝ շահաբեր:9. Երբեք մի քննադատիր և մի նախանձիր նրանց, ովքեր ավելի շատ փող ունեն: Դա ավելի մեծ ֆինանսական դժվարությունների կբերի: