ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 🔮

Բարեբախտաբար, սա ժամանակավոր երևույթ է։

Արդեն վաղը ուրիշների թշնամանքը կնվազի, ուստի պետք չէ նրանց անբարյացակամ պահվածքը սրտին մոտ ընդունել։ 😌

Ցանկալի չէ նաև սուր արձագանքել կոպիտ խոսքերին կամ սադրանքներին։

Ի վերջո կպարզվի, որ նման դյուրագրգռությունը միայն ձեզ է վնասում։

ԽՈՅ ♈ Աստղերը խորհուրդ են տալիս օգտագործել լավ գործ անելու ցանկացած հնարավորություն։

Օգնեք նրանց, ովքեր կխնդրեն դրա մասին։

Ձեր բարությունը շատ շուտով անպայման կվերադառնա տասնապատիկ։

ՑՈՒԼ ♉ Մի՛ պարզաբանեք հարաբերությունները մտերիմ մարդու հետ, նույնիսկ եթե անկեղծ զրույցի կարիքը վաղուց կա։

Պատահաբար նետված կոպիտ խոսքը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։

Բանը կարող է հասնել ընդհուպ մինչև բաժանության կամ ամուսնալուծության։ 💔

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ♊ Արձագանքելն ու չմերժելն այսօր բնավորության ամենակարևոր գծերը չեն։

Կարող են հայտնվել մարդիկ, ովքեր առանց խղճի խայթի կօգտագործեն դրանք իրենց շահադիտական նպատակներով։

Զգո՛ն եղեք։ 🧐

ԽԵՑԳԵՏԻՆ ♋ «Դառը ճակատագրի» համար լաց լինելու ցանկությունը կարող է հետապնդել ձեզ ողջ օրվա ընթացքում։

Պետք չէ դիմադրել այդ ցանկությանը։

Արցունքները կօգնեն թոթափել կուտակված լարվածությունը։ 😢

ԱՌՅՈՒԾ ♌ Այսօր կատարած ոչ մի գործողություն արագ արդյունք չի տա, անկախ նրանից, թե կյանքի որ ոլորտին է այն վերաբերում։

Այսօր կարելի է (և պե՛տք է) աշխատել հեռանկարի համար։

Այնպես որ՝ զինվեք համբերությամբ։

ԿՈՒՅՍ ♍ Որքան էլ տարօրինակ հնչի, հարազատներին այսօր ավելի լավ է սիրել հեռվից։

Որքան մոտ լինի շփումը, այնքան կոնֆլիկտների առիթներն ավելի շատ կլինեն։

Ռիսկի մի՛ դիմեք և պահպանեք բարի հարաբերությունները։

ԿՇԵՌՔ ♎ Հրաշալի օր է կյանքը մաքուր էջից սկսելու համար։

Բարենպաստ հանգամանքները կնպաստեն, որ բոլոր սխալներն ու բացթողումները զրոյանան։

Եվ այո, կկարողանաք… նոր սխալներ գործել։ 😉

ԿԱՐԻՃ ♏ Լավ օր է՝ հաշտվելու այն մարդկանց հետ, ում անարժանիորեն (կամ գուցե միանգամայն արժանիորեն) նեղացրել եք։

Նրանցից ոչ ոք ձեր հանդեպ չարություն չի պահել։

Հարաբերությունները կշարունակվեն՝ առանց հին վիրավորանքների հաշվառման։

ԱՂԵՂՆԱՎՈՐ ♐ Շրջապատի ագրեսիային բախվելիս կարևոր է հիշել մի բան։

Այդ ագրեսիան թելադրված է ոչ թե չարությամբ, այլ բարոյական թուլությամբ, որը խանգարում է նրանց պայքարել կյանքի դժվարությունների դեմ։

Դրսևորեք առավելագույն համբերություն։ 🙏

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ ♑ Ուրիշներին օգնելիս մի՛ սպասեք երախտագիտության։

Հակառակ դեպքում՝ կկորչի բարեգործության ողջ իմաստը։

Ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել, քան սակարկել ու «վճարի» սպասել։

ՋՐՀՈՍ ♒ Չնայած աշխատանքային շաբաթվա թեժ պահին՝ կենցաղային խնդիրներից հանգստանալ կարելի է միայն գործունեության տեսակը փոխելով։

Օրինակ՝ զբաղվեք սպորտով, տանը գլխավոր մաքրություն սկսեք կամ ժամանակ հատկացրեք սիրելի հոբբիին։

ՁԿՆԵՐ ♓ Լավ օր է ոչ նյութական ուրախությունների համար։

Կարելի է (և նույնիսկ պե՛տք է) հոգ տանել մոտ ու հեռու բարեկամների մասին։

Հանդիպեք ընկերներին, սիրելի մարդուն կամ պարզապես զբաղվեք ձեր նախասիրություններով։ 🥰


🔮 ՀԱՎԱՆԵՑԻ՞Ք ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

Համապատասխանո՞ւմ է նկարագրությունը ձեր նշանին։

Կիսվեք մեկնաբանություններում։ 👇

Կիսվել սոց․ ցանցերում