✨ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ՀԱՄԱՐ 🔮

Մութ էներգետիկայի օր է, որը բացասաբար է ազդում մեր ամբողջ կյանքի և, որ ամենատհաճն է, հոգեկան վիճակի վրա։

Նյարդային լարվածությունը կաճի ամբողջ օրվա ընթացքում։ Սա կարող է վատ անդրադառնալ մարդկանց հետ հարաբերությունների վրա և հանգեցնել լուրջ սթրեսի։

Մեծ է նաև տարբեր վախերի ու տագնապների առաջացման հավանականությունը, որոնք ևս չեն նպաստի հանգստությանը։

Սակայն պետք չէ վախենալ։ Այս վիճակը ընդամենը օրգանիզմի արձագանքն է լուսնային օրվան։ Վաղը դրանից հետք անգամ չի մնա։

Բացասական էներգիայից լավագույն պաշտպանությունը կրակն է։ Բուխարին կամ, դրա բացակայության դեպքում, պարզապես մոմերը լիովին բավարար են։ 🔥

ԽՈՅ

Հաշվի առնելով օրվա էներգետիկան՝ դրսում սահմանափակվեք միայն նախապես պլանավորված տեղեր գնալով։

Ավելորդ շփումներից և անցանկալի կոնտակտներից խուսափելու համար հեռու մնացեք մարդաշատ վայրերից։

ՑՈՒԼ

Եթե երկուշաբթի նման հնարավորություն ունեք, օրն անցկացրեք միայնության մեջ։

Շփումը ուրիշների, նույնիսկ մտերիմ մարդկանց հետ կարող է հանգեցնել կոնֆլիկտի, որի համար հետո ստիպված կլինեք զղջալ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Կոպտությանը կոպտությամբ և կտրուկ խոսքին նույն կերպ մի՛ պատասխանեք։

Նույնիսկ եթե ձեզ լրջորեն ցավեցնեն, ուժ գտեք զսպելու ձեզ և լռելու։ Պետք չէ բազմապատկել չարությունը, որն առանց այն էլ շատ է շուրջբոլորը։

ԽԵՑԳԵՏԻՆ

Հրաժարվեք ընկերների և ծանոթների հետ հանդիպումից, նույնիսկ եթե նախապես էիք պայմանավորվել։

Շփման արդյունքը կարող է բոլորովին այն չլինել, ինչ ակնկալում էիք, և ոչ այնքան հաճելի հիշողություններ թողնել։

ԱՌՅՈՒԾ

Ցանկալի չէ այցելել վարսավիրանոց, հատկապես եթե ձեր նպատակը մազերը կտրելն է։

Դրանով կարող եք լուրջ անախորժություններ բերել ձեր գլխին, որոնց գոյության մասին անգամ չեք էլ կասկածում։ 💇‍♀️

ԿՈՒՅՍ

Մտերիմ մարդու հետ խորը կոնֆլիկտի պատճառ կարող է դառնալ ցանկացած՝ նույնիսկ ամենաչնչին մանրուքը։

Սկզբում գուցե ուշադրություն չդարձնեք դրան, բայց զգուշացեք։ Այսօր ավելի լավ է մաքսիմալ կրճատել շփումը նրա հետ։

ԿՇԵՌՔ

Չնայած աշխատանքային շաբաթվա սկզբին՝ բոլոր գործերից նախապատվությունը տվեք տնային հոգսերին։

Բնակարանն այսօր ձեզ համար կդառնա Տիեզերքի մանրակերտը։ Կարգի բերելով այն՝ դուք կհոգաք ամբողջ աշխարհի մասին։ 🏠

ԿԱՐԻՃ

Իրեզ ձեռքի մեջ պահելն այսօր կարևոր է, ինչպես երբեք։

Չափից դուրս հուզականությունը հղի է նյարդային պոռթկումով։ Դա ոչ միայն կվատացնի ձեր հոգեվիճակը, այլև կվիճաբանեք հարազատների և մտերիմների հետ։

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աշխատանքին, որքան էլ այն կարևոր լինի, պետք է անցնել աստիճանաբար, ոչ թե միանգամից գրոհելով։

Սկսեք նախորդ շաբաթվա վերջում կիսատ թողած գործերի ավարտից։ Կարծես թե դրանք վերջնակետին հասցնելու ժամանակը եկել է։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Էմոցիաների պոռթկումը, որը կարող եք զգալ այս ընթացքում, պետք չէ ցուցադրել շրջապատին, բայց ներսում էլ խեղդել պետք չէ։

Կարող եք «գոլորշին բաց թողնել»՝ զբաղվելով սպորտով կամ տնային գործերով։ 🧹

ՋՐՀՈՍ

Օրը բարենպաստ չէ ակտիվ և վճռական գործողությունների համար։

Ավելի լավ է այն անցկացնել լռության և հանգստի մեջ՝ զբաղվելով առօրյա, թեթև գործերով, որոնց ինչ-ինչ պատճառներով ձեռք չէիք տվել անցած շաբաթ։

ՁԿՆԵՐ

Աստղերը խոսում են փողի հանդեպ զգույշ վերաբերմունքի անհրաժեշտության մասին։

Ավելի լավ է հրաժարվել գնումներից՝ չնայած սեզոնային մեծ զեղչերին։ Դրանք կարող են թաքնված խոտան ունենալ, որը միանգամից չի բացահայտվի։ 💸


⚠️ ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ. Այս հոդվածը կրում է բացառապես տեղեկատվական-ժամանցային բնույթ։ Հորոսկոպները չեն կարող փոխարինել մասնագիտական խորհրդատվությանը կամ որոշումների կայացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում