Ցանկալի չէ աղմկել, բարձրացնել ձայնը կամ կտրուկ շարժումներ անել։ Ոչ ոքի չարիք մի՛ ցանկացեք, քանի որ դա վատ կանդրադառնա ոչ միայն ձեր հոգեվիճակի, այլև ընդհանուր կյանքի վրա։ 🤫
Փոխարենը՝ օրը (կամ գոնե երկրորդ կեսը) անցկացրեք հարազատների և մտերիմների հետ։
Ժամանակ տրամադրեք նրանց, իսկ դիմացը կստանաք սեր և արժեքավոր խորհուրդներ։ ❤️
♈ Խոյ
Օրը ֆինանսապես շատ հաջող կլինի։ Մտերիմներից ստացած նվերները հաճելի կլինեն բոլոր առումներով՝ այդ թվում՝ դրամական։ 🎁
♉ Ցուլ
Եթե զգաք, որ կենսական էներգիան սպառվում է, լրացրեք պակասը՝ շփվելով դրական մարդկանց՝ սիրելիների, ընկերների և ազգականների հետ։ 🔋
♊ Երկվորյակ
Հանգստյան օրվան բնորոշ՝ հարմար պահ է տնային գործերի համար։
Թեթև մաքրությունը (հատկապես հյուրերից հետո) կօգնի վերականգնել նախկին հարմարավետությունն ու կարգուկանոնը։ 🧹
♋ Խեցգետին
Եթե բախվեք շրջապատի անբարյացակամ վերաբերմունքին, փորձեք վերանալ իրավիճակից և չշփվել այդ մարդկանց հետ։ Կոպտությանը կոպտությամբ պատասխանելը լավ բանի չի հանգեցնի։ 🙅♀️
♌ Առյուծ
Ինչքան էլ հույզերը փորձեն «դուրս հորդել», զսպե՛ք դրանք։ Գրգռված վիճակում կարող եք անել մի բան, ինչի համար հետո լրջորեն կզղջաք։ 🦁
♍ Կույս
Օրը (հատկապես երկրորդ կեսը) նվիրեք հարազատներին՝ երեխաներին կամ տարեցներին։ Ջերմ միջավայրում անցկացրած երեկոն երկար ժամանակով կլիցքավորի դրական տրամադրությամբ։ 👨👩👧👦
♎ Կշեռք
Հոգեկան լարվածության պահերին (իսկ դրանք այսօր կարող են առաջանալ տարբեր պատճառներով) զսպեք փոթորկվող հույզերը։ Հակառակ դեպքում՝ կարող եք հիմարություններ անել։ ⚖️
♏ Կարիճ
Գրգռվածությունը, որից այսօր դժվար թե խուսափեք, ուղղեք օգտակար հուն՝ օրինակ՝ տնային գործերին կամ ձեր սիրելի հոբբիին։ Դա հաճույք կպատճառի։ 🎨
♐ Աղեղնավոր
Օրը հստակ կբաժանվի երկու մասի։ Եթե առավոտյան նյարդայնություն զգաք, ապա ճաշից հետո կհաջողվի թուլանալ։ Թե ինչպես անցկացնել ռելաքս երեկոն՝ որոշեք ինքներդ։ 🧘♂️
♑ Այծեղջյուր
Մի՛ մասնակցեք սպոնտան միջոցառումների. դրանք դժվար թե հաջողվեն։ Ավելի լավ է հարգալի պատրվակով շնորհակալություն հայտնել հրավերի համար և մերժել։ 🚫
♒ Ջրհոս
Մի՛ շփվեք այն մարդկանց հետ, ովքեր բացասական հույզեր են առաջացնում։ Նյարդային համակարգը պետք է խնայել միշտ, բայց հանգստյան օրերին՝ հատկապես։ Այդպես գալիք աշխատանքային շաբաթը հաջող կլինի։ 🌊
♓ Ձկներ
Եթե տանը ձանձրանում եք, կարող եք կարճ զբոսնել մոտակա այգում (եթե եղանակը թույլ տա)։ Բայց մտքներովդ չանցնի գնումներ կատարել. այսօր պետք է խնայել միջոցները։ 💸







