ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՈՒՐԻՇԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ․ 5 ԿԱՐԵՎՈՐ ԿԱՆՈՆ 🛡️✨

Սովորել չկլանել շրջապատի բացասական էներգիան մեծ հոգևոր հմտություն է։

Էմպաթիան ուրիշների էմոցիաները ճանաչելու և զգալու կարողությունն է։ Սիմպաթիան՝ կարեկցանքն է։

Հաճախ «էմպաթ» լինելը նշանակում է, որ դուք կլանում եք շրջապատի ցավի ու տառապանքի մեծ մասը, իսկ դա կարող է բացասաբար ազդել ձեզ վրա։

Եթե երբևէ եղել եք մի սենյակում բացասական մարդու հետ, գիտեք, թե որքան տոքսիկ կարող է լինել այդ էներգիան։

Ահա 5 եղանակ, թե ինչպես պաշտպանել ձեզ ուրիշների վատ ազդեցությունից։ 👇


1. ՀԻՇԵՔ, ՈՐ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԳՈՀԱՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ

Եթե ինչ-որ մեկը բողոքում է ձեզնից, մի՛ փորձեք դուր գալ այդ մարդուն։

Դա միայն կխլի ձեր էներգիան և կստիպի ձեզ էներգետիկ կախվածության մեջ ընկնել նրա կարծիքից։

Ոչ բոլորն են սիրելու ձեզ։ Մարդիկ աշխարհ են եկել այլ նպատակի համար։

Սիրեք առաջին հերթին ինքներդ ձեզ, և դուք կստեղծեք ուժային դաշտ, որը կպաշտպանի ձեզ ուրիշների կարծիքների ազդեցությունից։ 🛡️

Նաև հիշեք, որ դուք չեք կարող փոխել բոլորին։ Դա ձեր առաքելությունը մի՛ դարձրեք։

Երբեմն լավագույն բանը, որ կարող եք անել, պարզապես այն էներգիան չկլանելն է, որը մարդիկ ուղղում են ձեզ։


2. ԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՎԻՐԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՁԵՐ ԿՅԱՆՔ

Ձեր մարմինը, միտքը և անմիջական միջավայրը ձեր տաճարն են։ Ո՞ւմ եք հրավիրում այնտեղ։

Արդյոք դա բա՞ց հրավեր է։ Մարդիկ պե՞տք է սրբեն ոտքերը ներս մտնելուց առաջ, թե՞ նորմալ է, եթե նրանք ցեխ են բերում ձեր հոգու մեջ։ 🏠

Եթե մի գեղեցիկ օր մարդուն մի կտոր հաց տաք, հաջորդ օրը նա ամբողջ հացը կուզի։

Եթե թույլ տաք մեկին մնալ հանգստյան օրերին, նրանք կփորձեն մնալ մեկ շաբաթ (կամ երկու)։

Ժամանակին ես մտածում էի, որ կինս սառն է ու ժլատ հարևաններից ոմանց հանդեպ։

Բայց հենց հասկացա, որ նա պարզապես հարգում է իրեն և իր տունը, ես գնահատեցի նրա վերաբերմունքը և ընդունեցի այն որպես իմը։

Լավ է լինել առատաձեռն, բայց կա նուրբ սահման, որը պետք է պահպանել, որպեսզի ձեզ չտրորեն։

Սովորեք ասել «ոչ» և դրա հետ մեկտեղ ձեզ նորմալ զգալ։ 🙅‍♀️


3. ԴԱԴԱՐԵՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՏՈՔՍԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ

Մակաբույծին (պարազիտին) տեր է պետք գոյատևելու համար։ Երբ ուշադրություն եք դարձնում մեկ ուրիշին, դուք նրան էներգիա եք տալիս։

Էներգետիկ վամպիրները գողանում են ձեր մտքերը՝ նվազեցնելով ձեր էներգետիկ պաշարը։

Որոշ մարդիկ իրենց բացասական էներգիան թափում են ձեզ վրա, իսկ հետո գնում դեպի հաջորդ զոհը։ 🧛‍♂️

Ընկերական ականջը հրաշալի բան է, բայց այստեղ էլ կա սահման, որը ոչ ոք իրավունք չունի անցնել։

Գուցե դիմացինը ձեզ պատմում է աշխատանքի, հարաբերությունների անհաջողությունների կամ նույնիսկ հաջողությունների մասին։

Այս բոլոր էմոցիաները կարող են հյուծել ձեզ և փոխել ձեր կյանքը ոչ դեպի լավը։

Սիրեք ձեզ, կանգնեցրեք մարդկանց կամ ասեք նրանց, որ պատրաստ չեք լսել դա հենց հիմա։ Այդպես կդադարեք կլանել նրանց թունավոր էներգիան։


4. ՇՆՉԵՔ ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ

Գնացեք բնության գիրկ, մեդիտացիա արեք, հանգստացեք և շնչեք։ Մաքրեք ջուրը ձեր ներսում և զբաղվեք ֆիզիկական վարժություններով։

Շարժվեք թիթեռի պես՝ նուրբ, բայց արագ։ 🦋

Շնչառությունը լավացնում է արյան շրջանառությունը ամբողջ օրգանիզմում և օգնում է կանխել շրջապատող մարդկանց էներգիայի կլանումը։

Քայլեք ինքնավստահ, գլուխը՝ բարձր և թույլ մի տվեք ոչ մեկին փչացնել ձեր տրամադրությունը։

Թրթուրն ուտում է ամեն ինչ իր շուրջը, գիրանում է ու դառնում անշարժ։ Նա նախ պետք է թեթևանա, որպեսզի կարողանա թռչել։


5. 100%-ՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՔ ՁԵՐ ՄՏՔԵՐԻ ԵՎ ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այն, թե ինչպես եք ձեզ զգում, 100%-ով ձեր պատասխանատվությունն է։ Տիեզերքը մարդկանց ուղարկում է մեր կյանք, որպեսզի փորձի մեզ։

Մեր ընկալումը ավելի ուժեղ է, քան ուրիշներինը։

Դուք զոհ չեք, և ոչ ոք իշխանություն չունի ձեզ վրա։ Մտածեք, թե ինչպես են ձեր մտքերն ու սպասելիքները դրսևորվում այն իրավիճակում, որը ձեզ անհանգստացնում է։ 🤔

Իսկ ի՞նչ, եթե ամեն ինչ կախված է ձեր համբերության, դյուրագրգռության կամ կարեկցանքի մակարդակից։

Հենց պատասխանատվություն վերցնեք ձեր արձագանքների համար, կմիանաք ինքներդ ձեզ հետ ավելի խորը մակարդակով։

Ստեղծեք այնպիսի իրավիճակներ, որոնք բարձրացնում են ձեր էներգիայի մակարդակը։

Դուք ձեզ լա՞վ եք զգում այդ մարդու կողքին։ Այդ մարդուն լա՞վ է ձեզ հետ։

Դուք արժանի եք փայլուն փորձառության, և ժամանակն է դա գիտակցելու։ ✨

Ուրիշների էներգիայից պաշտպանվելու գիտությունը սկսվում է ինքնասիրությունից։

Հիշեք, որ դուք արժանի եք երջանկության և խաղաղության։

Հիշեք, որ նորմալ է ասել «ոչ», և դուք ինքներդ եք ձեր էներգետիկ վիճակի հեղինակը։

Կիսվել սոց․ ցանցերում