Օրինակ՝ կարող եք ներողություն խնդրել նրանցից, ում նեղացրել եք։ Կամ, չնայած հանգստյան օրվան, կատարել յուրահատուկ «սխալների ուղղում» մասնագիտական ոլորտում։
Բոլոր ուղղություններով առաջ շարժվել հնարավոր է միայն այն դեպքում, եթե անցյալը՝ իր բոլոր վրիպումներով ու ձախողումներով, թողել եք հեռավոր ետնաբեմում։
ԽՈՅ ♈
Ներքին ձայնը ոչ միայն կհուշի, թե ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում, այլ պարզապես կգոռա այդ մասին։
Խորհուրդ է տրվում անպայման լսել նրան։ Եթե անտեսեք, ռիսկի կդիմեք և կարող եք լուրջ սխալ թույլ տալ։
ՑՈՒԼ ♉
Շրջապատի, հատկապես՝ մտերիմների հետ հարաբերություններում պետք չէ տրվել սեփական համառությանը։
Այն կարող է դրդել ձեզ տհաճ արարքների։ Ավելի լավ է այդ էներգիան ուղղել տնային հոգսերին։ 🧹
ԵՐԿՎՈՐՅԱԿ ♊
Հանդիպումը մեկի հետ, ում հետ ժամանակին ռոմանտիկ կապ եք ունեցել, կարող է հանգեցնել հարաբերությունների վերականգնմանը։
Գլխավորը՝ հասկանալ՝ արդյոք իրադարձությունների նման շրջադարձի կարիք իսկապես ունե՞ք։
ԽԵՑԳԵՏԻՆ ♋
Գործնական առաջարկից, որը կստանաք այս ընթացքում (չնայած հանգստյան օրվան), ավելի լավ է չհրաժարվել։
Հնարավոր է՝ առաջին հայացքից այն այնքան էլ գրավիչ չթվա, բայց իրականում դա ամենևին էլ այդպես չէ։ 💼
ԱՌՅՈՒԾ ♌
Օր, երբ կարելի է և պե՛տք է շփվել այն մարդկանց հետ, ում ինչ-ինչ պատճառներով վաղուց անտեսում էիք։
Նույնիսկ եթե ժամանակին նա ձեր հանդեպ անազնիվ է վարվել, եկել է հաշտվելու ժամանակը։ 🤝
ԿՈՒՅՍ ♍
Մտերիմի կամ սիրելիի հետ հարաբերություններում առկա խնդիրների պատճառները, ամենայն հավանականությամբ, թաքնված են անցյալում ձեր թույլ տված սխալների մեջ։
Հայտնաբերելով և ուղղելով դրանք՝ կկարողանաք հենց հիմա ամեն ինչ հարթել։
ԿՇԵՌՔ ♎
Որպեսզի կայունությունը չվերածվի լճացման, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ թողնել ձեր կյանք։
Նույնիսկ աննշան թվացող նորամուծությունները ոչ միայն կփոխեն կյանքը դեպի լավը, այլև թույլ չեն տա ձանձրանալ։
ԿԱՐԻՃ ♏
Մտերիմ մարդկանց վեճերին մասնակցելը ցանկալի չէ երբեք, բայց այս օրը՝ հատկապես։
Բռնելով մեկի կողմը՝ դուք ավտոմատ կերպով ձեր դեմ կտրամադրեք մյուսին, իսկ դա թույլ տալ չի կարելի։ 🤐
ԱՂԵՂՆԱՎՈՐ ♐
Ձեր առջև մեղանչած մարդու ներողությունը արժե ընդունել պատրաստակամությամբ՝ առանց նրան կշտամբելու թույլ տված սխալների համար։
Հակառակ դեպքում՝ հաջորդ անգամ նա իր մեղքի խոստովանությամբ գուցե այլևս չգա։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ ♑
Պետք չէ ձեռնարկել մեծ, կարելի է ասել՝ գլոբալ տնային նախագծեր։ 🏠
Տվյալ պահին դուք, ամենայն հավանականությամբ, չեք կարողանա դրանք գլուխ բերել։ Ավելի լավ է կենտրոնանալ մանր գործերի վրա, որոնք վաղուց սպասում են ձեր ուշադրությանը։
ՋՐՀՈՍ ♒
Պետք չէ բուռն գործունեություն ծավալել, նույնիսկ եթե խոսքը ընդամենը տնտեսական գործերի մասին է։
Սպասված արդյունքները այն չի տա։ Շատ ավելի մեծ օգուտ կբերի հանգիստը, որը հանգստյան օրով հատկապես արդիական է։ 🛋️
ՁԿՆԵՐ ♓
Օրը խորհուրդ է տրվում նվիրել նախկին կապերի վերականգնմանը՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական։
Այդ մարդիկ շատ շուտով կարող են պետք գալ կարևոր աշխատանքային հարցեր լուծելու համար։







