🔮 ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 🔮

Համաձայնեք, որ շատ ափսոս կլինի էներգիան զուր վատնել այնպիսի հարցերի լուծման վրա, որոնք միանգամայն հնարավոր է հետաձգել։

Կամ նույնիսկ՝ ընդհանրապես ջնջել նախապես ծրագրված գործերի ցուցակից։

Գտնելով մեր ուժերի կիրառման ճիշտ կետը՝ կարող ենք (մեզ համար լիովին անսպասելի) զգալ, թե ինչպես է հաջողությունը ինքնիրեն գալիս մեր ձեռքը։

Խոսքը նախևառաջ մասնագիտական և ֆինանսական հաջողության մասին է։


ԽՈՅ

Այսօր արված բարի գործերը շատ արագ կվերադառնան զգալիորեն ավելի մեծ ծավալով։

Ուստի կարևոր է օգնել բոլորին, ովքեր դա կխնդրեն։

Մանավանդ որ՝ ցանկացած բարեգործություն այս փուլում լիովին ձեր ուժերի սահմաններում է։

ՑՈՒԼ

Կարևոր է խուսափել շտապ խոստումներից, որոնք օբյեկտիվ պատճառներով դժվար (կամ անհնար) կլինի կատարել։

Ավելի լավ է ազնիվ խոստովանել դա։

Այդպես կկարողանաք պահպանել ազնիվ ու վստահելի մարդու համբավը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դիմացինին կարող եք ձեր տեսակետին հակել՝ օգտագործելով աննախադեպ համոզչականությունն ու պերճախոսությունը։

Այսօր աստղերը ձեզ շռայլորեն օժտել են դրանով։

Սակայն մի՛ չարաշահեք այդ անսպասելի ձիրքը՝ ձեր զրուցակիցներին վնասելու համար։

ԽԵՑԳԵՏԻՆ

Չնայած կյանքի բարդ հանգամանքներին, որոնցում հայտնվել եք տվյալ պահին, տանը նստել չի կարելի։

Ընկած տրամադրությունը բարձրացնել հնարավոր է միայն մարդկանց մեջ գտնվելով։

ԱՌՅՈՒԾ

Հրաշալի օր է նոր աշխատանքի անցնելու համար։

Կարող եք տարբերակներ փնտրել, հարցազրույց անցնել կամ հանդիպել ապագա ղեկավարության հետ։

Քննարկեք գործունեության ուղղություններն ու, իհարկե, աշխատավարձի չափը։

ԿՈՒՅՍ

Օրվա հզոր էներգետիկան թույլ կտա կարճ ժամանակում հասնել ցանկացած մասնագիտական նպատակի (նույնիսկ ամենաբարդ ու ամբիցիոզ)։

Գլխավորը՝ մաքսիմալ հստակ ձևակերպեք նպատակը։

Այլապես ժամանակն ու ուժերը զուր կվատնեք։

ԿՇԵՌՔ

Լավ ժամանակ է կյանքի ցանկացած ոլորտում նոր գործեր սկսելու համար՝ ներառյալ կենցաղային հոգսերը։

Հենց հիմա կարելի է ձեռնարկել երկար սպասված վերանորոգումը, որը տարբեր պատճառներով երկար հետաձգում էիք։

ԿԱՐԻՃ

Եթե նախապես կազմեք օրվա մանրամասն պլանն ու հստակ հետևեք դրան, կհասցնեք անել այնքան գործ, որքան սովորաբար անում եք մեկ շաբաթում։

Կամ նույնիսկ ամսում։

Բաց մի՛ թողեք նման հնարավորությունը։

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Այս օրը խոստանում է հատկապես հաջող բանակցություններ ամենատարբեր մակարդակներում։

Սկսած աշխատանքային ժողովներից՝ վերջացրած սիրելիի հետ հարաբերությունների պարզաբանմամբ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այսօր բառերը նյութական ուժ կունենան։

Ուստի նախքան բարձրաձայն որևէ բան ասելը (անկախ նրանից՝ լավ, թե վատ), պետք է մի քանի անգամ մտածել հետևանքների մասին։

Եվ միայն հետո՝ խոսել։

ՋՐՀՈՍ

Ոչ միայն խոսել, այլև մտածել այսօր կարելի է միայն լավի մասին։

Վատ մտքերը, բառերն ու մտադրությունները առաջին հերթին կհարվածեն հենց այն մարդուն, ումից դրանք բխում են։

Այնպես որ՝ ավելի լավ է ռիսկի չդիմել։

ՁԿՆԵՐ

Ճիշտ ժամանակն է հիշելու այն տաղանդի մասին, որը ձեզ պարգևել են ծնողներն ու բնությունը։

Այսօր այն շատ տեղին կլինի։

Քանի որ կօգնի լուծել ձեզ համար շատ կարևոր մի հարց։

Կիսվել սոց․ ցանցերում