Նրանք թույլտվություն չեն հարցնում, պարզապես վերցնում են այն, ինչ իրենց դուր է եկել։ Կարևոր չէ՝ ովքեր են նրանք և ինչ են ներկայացնում իրենցից։ Նրանք իրենց հետ երջանկություն են բերում, փոխում աշխարհն ու սովորեցնում սիրել։ 😍
Կարելի է հարյուր անգամ ինքդ քեզ համոզել, որ ծովում ձուկ շատ կա, և պետք է արագ մոռանալ ամեն ինչ ու առաջ շարժվել։ Բայց գնալու ուժ չկա. զգացմունքները մահացու աքցանի պես սեղմում են սիրտը, թույլ չեն տալիս շնչել։
Կարելի է ամբողջ կյանքն ապրել «հարմար» կնոջ հետ։ Ով կջերմացնի իր հոգատարությամբ, կպատրաստի, կլվանա ու ավելորդ հարցեր չի տա։ Նույնիսկ կարելի է ինքդ քեզ համոզել, որ հենց դա է իդիլիան, և որոշ ժամանակ հավատալ դրան։
Բայց կյանքն առանց կրքի ու սիրո, զուտ սովորության համաձայն, ժամանակի ընթացքում ճնշում է ու քաշում դեպի հուսահատության անդունդը։ Ուզում ես քեզ կենդանի զգալ, զգալ կրքերի փոթորիկն ու պարզապես սիրել։ ❤️🔥
Եվ այդ ժամանակ հայտնվում է Նա։ Կին, որն ի զորու է ակնթարթորեն գլխիվայր շուռ տալ իրականությունը։ Ստիպել աղաչել նրա գրկում անցկացրած յուրաքանչյուր ավելորդ րոպեի համար։
Առաջին հայացքից նա կարող է ոչնչով աչքի չընկնել։ Բայց նրան տեսնելիս սիրտը, չգիտես ինչու, դուրս է թռչում կրծքից։
Այդ կանայք հաճախ պատկանում են կենդանակերպի այս մի քանի համաստեղություններին. 👇
Խոյ ♈
Նա կարծես մաքուր օդի կում լինի։ Հաճախ հայտնվում է այն ժամանակ, երբ տղամարդը խեղդվում է միապաղաղության ու ձանձրույթի սարդոստայնում։ Երբ մոխրագույն առօրյայի միջանցքում լույս չի երևում, կյանքը կորցնում է սրությունը, և ամեն ինչ անիմաստ ու դատարկ է թվում։
Խոյը միշտ տարբեր է, հիշեցնում է ծիածան։ Երբեք չես իմանա՝ ինչ գույնով կներկի հաջորդ օրը։ Նա լինում է պարզապես անտանելի, տղամարդուն հասցնում է խելագարության, բայց դրանից նա ավելի շատ է ցանկանում այդ կնոջը։
Եվ այստեղ գալիս է գիտակցումը, որ մինչև նրան հանդիպելը ինքը, ըստ էության, չի էլ ապրել։ Բոլոր արժեքները, նպատակներն ու ապրումները ընդմիշտ կորցնում են իմաստը։ Կրքի, ցանկությունների ու խենթությունների նրա աշխարհն ավելի ու ավելի ուժգին է ձգում։
Այո՛, Խոյն ընդմիշտ տանում է տղամարդու սիրտն իր հետ։ Փոխարենը նա նվիրում է էմոցիաներ, որոնք ոչ նրանից առաջ, ոչ հետո տղամարդը երբեք ու ոչ ոքի հետ չի կարողանա ապրել։ 🔥
Կույս ♍
Նա անհասկանալի կերպով թափանցում է մարմնի յուրաքանչյուր բջջի մեջ։ Նրա ուրվագծերը, ուրվականի պես, երևում են ամեն քայլափոխի։
Ամենայն հավանականությամբ, այդ կնոջ մեջ արտասովոր ոչինչ չկար, նա պարզապես կարողանում էր սիրել և դիպավ հոգու ամենանվիրական լարերին։
Սառնության ու անմատչելիության հետևում թաքնված է կիրքը։ Իր էմոցիաները նա կուտակում է տարիներով՝ թաքցնելով կողմնակի աչքերից։ Եվ միայն ընտրյալներին է պատրաստ ցույց տալ իր էության իրական կրակը։
Կույսը կարողանում է սիրել կրքոտ, խելահեղ ու ամբողջությամբ կլանող սիրով։ Նա զգում է զուգընկերոջը, գուշակում ցանկությունները և ստեղծում նրանց ընդհանուր հեքիաթը։ Մի աշխարհ, որտեղ տեղ կա միայն երկուսի համար, որտեղ չկա ցավ, սուտ ու դավաճանություն։
Տղամարդն այլևս իրեն չի պատկանում։ Նա այդ կնոջ իշխանության տակ է, և տարիներ անց էլ նրա սիրտը կթրթռա միայն մեկ հիշողությունից՝ այն կնոջ մասին, ով ընդմիշտ շրջեց նրա կյանքը։
Ջրհոս ♒
Անհանգիստ, տարօրինակ… նա անընդհատ ինչ-որ տեղ է շտապում։ Հետաքրքրասիրությունը, որով Ջրհոսը ճանաչում է աշխարհը, հիացնում է։ Նա սիրում է կյանքը, ուրախանում քամուց ու ջերմությունից, իսկ շուրթերի առեղծվածային ժպիտը պարզապես խելքահան է անում։
Թվում է՝ նա ոչ մի հատուկ բան չի արել, բայց տղամարդիկ, միայն տեսնելով նրան, կորցնում են բանականությունը։ Նա զինաթափում է իր անկանխատեսելիությամբ, վառում ցանկությամբ և ընդմիշտ զրկում հանգստից։ 🌪️
Նա դառնում է այնքան սիրելի ու հարազատ, և միևնույն ժամանակ՝ այնքան հեռու։ Ջրհոսը կարող է ցույց տալ իր դրախտը, պարգևել իրական երանություն և լուծվել ամբոխի մեջ։ Թողնելով հարյուրավոր հարցեր՝ առանց պատասխանների։
Իսկ տղամարդը դեռ երկար կփնտրի նրան յուրաքանչյուր անցորդի մեջ՝ հիշելով այն միակ կնոջը, ով իր հետ տարավ նրա սիրտը։







